Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ, ՌԻՍԿ-ՕԳՈՒՏ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«15» նոյեմբեր 2024 թ. N 343-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԳՐԱՆՑՄԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ԻՐԱՎԱՏԻՐՈՋ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԵՐԻ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԱՐՁԱՆԱԳՐԵԼՈՒ, ՌԻՍԿ-ՕԳՈՒՏ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԵՎ ԿՈՂՄՆԱԿԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Սահմանել, որ գրանցման հավաստագրի իրավատերը դեղի կողմնակի ազդեցության դեպքերը արձանագրում, ռիսկ-օգուտ հարաբերակցությունը գնահատում և կողմնակի ազդեցության դեպքերի մասին հայտնում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 87 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության պատշաճ դեղազգոնության գործունեության կանոնների» համաձայն:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

15.11.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։