Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԴԵՂԱԶԳՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«15» նոյեմբեր 2024 թ. N 342-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ԴԵՂԱԶԳՈՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱՆՁԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

1. Սահմանել, որ դեղազգոնության համար պատասխանատու որակավորված և պատասխանատու անձանց ներկայացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի N 87 որոշմամբ հաստատված «Եվրասիական տնտեսական միության պատշաճ դեղազգոնության գործունեության կանոնների» համաձայն դեղազգոնության համար պատասխանատու անձի համար սահմանված պահանջները:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

15.11.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։