Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ-ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-07-24-ից մինչև 2007-01-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2007-01-04Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

«Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. (կետն ուժը կորցրել է 11.06.96 ՀՕ-74)

2. Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման համար անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն ներկայացնել.

ա) հասարակական-քաղաքական կազմակերպությունների գրանցման մասին դիմումը.

բ) հասարակական-քաղաքական կազմակերպությունների համագումարի կամ հիմնադիր ժողովի արձանագրությունը.

գ) հասարակական-քաղաքական կազմակերպության կանոնադրությունը 4 օրինակից, կարված և ստորագրված կազմակերպության բարձրագույն պաշտոնատար անձի (անձանց) կողմից: Կանոնադրության մեջ նշվում են կազմակերպության անվանումը, իրավաբանական հասցեն, նպատակներն ու խնդիրները, կառուցվածքը, սեփականության և միջոցների գոյացման աղբյուրները.

դ) հասարակական-քաղաքական կազմակերպության կանոնադրության մեջ թվարկված այն կազմակերպությունների կանոնադրությունները, որոնք հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման պահից ձեռք են բերելու իրավաբանական անձի կարգավիճակ: Եթե այդ կազմակերպություններից որևէ մեկի կանոնադրությունը չհամապատասխանի օրենսդրության պահանջներին, ապա հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցումը մերժվում է.

ե) հասարակական-քաղաքական կազմակերպության սեփական միջոցների ցանկը, դրանց գոյացման աղբյուրները և օգտագործման ու տնօրինման վերաբերյալ փաստաթղթերը:

3. Նույն անվանումով հասարակական-քաղաքական կազմակերպությունների գրանցման ընթացքում առաջացած վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանի կողմից:

4. Հասարակական-քաղաքական կազմակերպության գրանցման մասին տեղեկատվությունը, որի մեջ նշվում է կազմակերպության անվանումը և իրավաբանական հասցեն, 10 օրվա ընթացքում հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում:

5. «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի խախտում թույլ տված կազմակերպության գրանցումը չի կատարվում մինչև կազմակերպության կողմից այդ խախտումների վերացումը:

6. Հասարակական-քաղաքական կազմակերպության ինքնալուծարքի կամ վերակազմավորման դեպքում կազմակերպությունը պարտավոր է այդ մասին 5 օրվա ընթացքում հայտնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:

7. «Հասարակական-քաղաքական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել սույն որոշման հրապարակման պահից:

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ` Լ. Տեր-Պետրոսյան

ՀԱՅԱՍՏԱՆի հանրապետության գերագույն խորհրդի քարտուղար` ա. սահակյան

2 ապրիլի 1991 թվականի,

քաղ. Երևան

Հ.Ն.-0276-1

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։