Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

«15» նոյեմբեր 2024 թ. թիվ 37-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի «Վիճակագրական տվյալների հավաքման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն և 2010 թվականի մայիսի 12-ի թիվ 12-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 05-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 14-րդ կետում «տվյալների հավաքման» բառերը փոխարինել «վիճակագրական հաշվետվությունների ներկայացման» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նախագահ`

Ս. Մնացականյան

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 նոյեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։