ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1043-Ա
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՀՕ-344-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 106-րդ և 107-րդ կետերին համապատասխան`
1. Հաստատել «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-344-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
20.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ վարչապետի
N 1043-Ա որոշման
Ց Ա Ն Կ
«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՀՕ-344-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ
N/N ը/կ Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատաս- խանատու պետական կառավարման մարմինը Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը Իրավական ակտի ընդունման ժամկետը Իրավական ակտի ընդունման առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը Իրավական հիմքը
1․ «Գրադարանային աշխատողների պաշտոնների անվանացանկը և դրանց օրինակելի նկարագիրը սահմանելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի ընդունում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 2025 թ․ փետրվարի
3-րդ տասնօրյակ 2025 թ․ մարտի
3-րդ տասնօրյակ Ֆինանսավորում չի
պահանջվում: «Գրադարանների և գրադարանային գործի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2024 թվականի հոկտեմբերի 2-ի ՀՕ-344-Ն օրենքի 6-րդ հոդված
2․ «Հանրային գրադարանների
աշխատողների
ատեստավորման, ինչպես
նաև ատեստավորող
հանձնաժողովի ձևավորման
կարգը հաստատելու մասին»
ՀՀ կրթության, գիտության,
մշակույթի և սպորտի
նախարարի հրամանի
ընդունում ՀՀ կրթության,
գիտության,
մշակույթի և սպորտի
նախարարություն 2025 թ․
փետրվարի
2-րդ
տասնօրյակ 2025 թ․
մարտի
2-րդ
տասնօրյակ Ֆինանսավորում
չի
պահանջվում: «Գրադարանների և
գրադարանային գործի
մասին» օրենքում
լրացումներ և
փոփոխություններ
կատարելու մասին» 2024
թվականի հոկտեմբերի 2-ի
ՀՕ-344-Ն օրենքի 6-րդ հոդված
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
20.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ