ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
20 դեկտեմբերի 2022 թ. N 684-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 4-րդ կետով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի 17-րդ փողոցը և նրբանցքն անվանակոչել «Բուժաշխատողների փողոց» և «Բուժաշխատողների փողոց, 1-ին նրբանցք:
(1-ին կետը խմբ. 19.11.24 N 225-Ն)
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԵՐևԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏի
առաջին տեղակալ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
2022 թ. դեկտեմբերի 20
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 դեկտեմբերի 2022 թվական: