ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 818-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Խուդիկյան ընտանիք» հիմնադրամի կողմից աջակցության նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (1,828 տեղ, 7,950 կգ ընդհանուր քաշով, 121,980.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 5,170 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արտաքին տնտեսական գործունեության մաքսային սպասարկման և հսկողության վարչությունում) ներմուծման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու անհատույց հանձնման աշխատանքներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
25.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 818-Ա որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Ապրանքի նկարագրությունը Քանակը Արժեքը
(ԱՄՆ-ի դոլար)
1. Մանկական հագուստ (նոր) 229 տուփ 49,680
2. 3 գրապահարան (նոր) 35 տուփ 7,000
3. 32oz ջրի շիշ Orange Mountain (նոր) 40 տուփ 400
4. 3 հատ 9oz Simplyst կաթի շիշ (նոր) 4 տուփ 60
5. 4 կոմբինացված խաղեր (նոր) 45 տուփ 1,080
6. Գնդակ (նոր) 2 տուփ 10
7. Խաղ թռչուններ (տուփում 4 հատ, նոր) 192 տուփ 2,496
8. Հովհար /вентилятор/ (տուփում 24 հատ, նոր ) 4 տուփ 1,920
9. Տախտակի խաղեր (տուփում 2 հատ, նոր) 6 տուփ 560
10. Տախտակի խաղերի պայուսակ (տուփում 3 հատ, նոր) 30 տուփ 1,350
11. Տախտակի խաղի հավաքածու (նոր) 103 տուփ 6,260
12. DC Dark Cilantro սրբիչ (նոր) 48 տուփ 528
13. Devi 5 վարդագույն տարա (նոր) 19 տուփ 85.5
14. Ճաշի սպասք Chiara հավաքածու կապույտ (16 հատ, նոր) 27 տուփ 810
15. Ճաշի սպասք MS վարդագույն տարա (4 հատ, նոր) 12 տուփ 120
16. Ճաշի սպասքի հավաքածու MS վարդագույն (12 հատ, նոր) 24 տուփ 576
17. Դրակոն խաղալիք (տուփում 6 հատ, նոր) 20 տուփ 600
18. Զատկի ձու խաղալիք (տուփում 12 հատ, նոր) 126 տուփ 4,536
19. Երկարացման լար (նոր) 8 տուփ 240
20. Ձեռքերի ախտահանիչ (տուփում 3 հատ, նոր) 11 տուփ 220
21. Ջումանջի խաղալիք (տուփում 3 հատ, նոր) 45 տուփ 1,350
22. Մանկական ատամի խոզանակ (նոր) 24 տուփ 240
23. Մեծ ջրային մատրաս (տուփում 3 հատ, նոր) 65 տուփ 7,800
24. Lightyear Դիսնեյ խաղալիք (տուփում 3 հատ, նոր) 143 տուփ 9,152
25. Marvel Avengers խաղալիք (տուփում 3 հատ, նոր) 9 տուփ 4,032
26. Մսի թերմոմետր (տուփում 3 հատ, նոր) 23 տուփ 1,000
27. Մաքրման հավաքածու (տուփում 3 հատ, նոր) 11 տուփ 330
28. MS 1.8 թեյնիկ (տուփում 3 հատ, նոր) 54 տուփ 972
29. MS 18oz սև մարմարի տարա (տուփում 4 հատ, նոր) 8 տուփ 320
30. MS 4pc էկո տարա (նոր) 26 տուփ 260
31. PW պինդ տարա (տուփում 4 հատ, նոր) 48 տուփ 960
32. Scooby-Doo մեքենա խաղալիք (տուփում 4 հատ, նոր) 11 տուփ 2231
33. Փոքր տիկնիկ (տուփում 2 հատ, նոր) 65 տուփ 2,600
34. Սպորտային ջրի շիշ 9oz վարդագույն/մանուշակագույն (նոր) 298 տուփ 2682
35. Stack & Go ափսեի և պատառաքաղի հավաքածու (նոր) 2 տուփ 8
36. Ավազի խաղալիքի հավաքածու (տուփում 4 հատ, նոր) 2 տուփ 80
37. Tatung TS55M4 սենսորային էկրանով մոնիթոր (նոր) 3 տուփ 9,000
38. Դրսի լուսավորություն, BHG 120L Spotlight (նոր) 6 տուփ 432
Ընդամենը 1,828 121,980.5
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
25.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ