Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՍՈՒՐ ԼԱՐԻՆԳԻՏՈՎ ԵՎ ՏՐԱԽԵԻՏՈՎ, ԲԱԶՄԱԿԻ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՏԵՂԱԿԱՅՈՒՄՈՎ ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՍՈՒՐ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

«19» նոյեմբեր 2024 թ. N 357-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՍՈՒՐ ԼԱՐԻՆԳԻՏՈՎ ԵՎ ՏՐԱԽԵԻՏՈՎ, ԲԱԶՄԱԿԻ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՏԵՂԱԿԱՅՈՒՄՈՎ ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՍՈՒՐ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հաստատել սուր լարինգիտով և տրախեիտով, բազմակի և չճշտված տեղակայումով վերին շնչառական ուղիների սուր վարակներով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

19.11.2024 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«19» նոյեմբեր 2024 թվականի

N 357-Ն հրամանի

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

ՍՈՒՐ ԼԱՐԻՆԳԻՏՈՎ ԵՎ ՏՐԱԽԵԻՏՈՎ, ԲԱԶՄԱԿԻ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՏԵՂԱԿԱՅՈՒՄՈՎ ՎԵՐԻՆ ՇՆՉԱՌԱԿԱՆ ՈՒՂԻՆԵՐԻ ՍՈՒՐ ՎԱՐԱԿՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ Կոդը Անվանում

1) J06 Վերին շնչառական ուղիների սուր վարակներ, բազմակի և չճշտված տեղակայումով

Բացառությամբ`

շնչառական վարակի` ԱՀՃ (J22)

գրիպի վիրուսի`

նույնականացրած (J09, J10.1)

չնույնականացրած (J11.1)

2) J06.0 Սուր լարինգոֆարինգիտ (կոկորդաըմպանաբորբ)

3) J06.8 Վերին շնչառական ուղիների այլ սուր վարակներ, բազմակի տեղակայումներով

4) J06.9 Վերին շնչառական ուղիների սուր վարակ` չճշտված

Վերին շնչառական ուղիների

սուր հիվանդություն

վարակ` ԱՀՃ

5) J04 Սուր լարինգիտ (կոկորդաբորբ) և տրախեիտ (շնչափողաբորբ)

Բացառությամբ`

սուր խցանող կրուպի (կոկորդաբորբի) և էպիգլոտիտի (J05.-)

լարինգիզմի (ստրիդոր) (շչացող) (J38.5)

6) J04.0 Սուր լարինգիտ (կոկորդաբորբ)

Լարինգիտ (կոկորդաբորբ) (սուր)`

ԱՀՃ

այտուցվող

սեփական ձայնային ապարատի տակ (subglottic)

թարախային

խոցային

Բացառությամբ`

քրոնիկ լարինգիտի (կոկորդաբորբի) (J37.0)

գրիպային լարինգիտի` գրիպի վիրուսից

նույնականացրած (J10.1, J09)

չնույնականացրած (J11.1)

7) J04.1 Սուր տրախեիտ (շնչափողաբորբ)

Տրախեիտ (շնչափողաբորբ) (սուր)`

ԱՀՃ

կատառալ

Բացառությամբ`

քրոնիկ տրախեիտի (շնչափողաբորբի) (J42)

8) J04.2 Սուր լարինգոտրախեիտ (կոկորդաշնչափողաբորբ)

Լարինգոտրախեիտ (կոկորդաշնչափողաբորբ)` ԱՀՃ

Տրախեիտ (սուր) լարինգիտով (սուր) (շնչափողաբորբ) (սուր) (կոկորդաբորբով) (սուր)

Բացառությամբ`

քրոնիկ լարինգոտրախեիտի (կոկորդաշնչափողաբորբի) (J37.1)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

Ձև 1

1) Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) Դեռահաս, մեծահասակ

2) Սեռ (արական, իգական) Արական, իգական

3) Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) Բ

4) Հիվանդության փուլը (նկարագրել) ա. ըստ ընթացքի` տիպիկ (մանիֆեստացվող) և

ատիպիկ (ասիմպտոմ, ջնջված)

բ. ըստ ծանրության աստիճանի` թեթև,

միջին, ծանր, շատ ծանր

գ. ըստ ընթացքի բնույթի` չբարդացած, բարդացած

(սպեցիֆիկ բարդություններ, բարդություններ, որոնք

առաջացել են երկրորդային վարակի թափանցման

հետևանքով)

դ. ըստ ընթացքի տևողության` սուր (5–10 օր),

ենթասուր (11–30 օր), ձգձգվող (30 օր և ավել)

5) Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում (ծանր կամ միջին ծանրության ընթացքի դեպքում)

6) Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) Շտապ, անհետաձգելի

7) Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) Քիթ-կոկորդ-ականջաբան, թերապևտ, համաճարակաբան

8) Գանգատներ Հիվանդությունը, որպես կանոն, զարգանում է սուր ինտոքսիկացիայի նշաններով` մարմնի ջերմաստիճանի սուբֆեբրիլ կամ ֆեբրիլ բարձրացում, ընդհանուր թուլություն, գլխացավ, մկանացավ և հոդացավ, ինչպես նաև կատառալ-ռեսպիրատոր սինդրոմով` հազ, մրսածություն, որոշ դեպքերում նաև կոնյունկտիվիտ: Հնարավոր է լիմֆոպրոլիֆերատիվ սինդրոմի զարգացում, որը դրսևորվում է լիմֆադենոպաթիայով, հազվադեպ` հեպատոմեգալիայով (ադենովիրուսային վարակ):

Սուր ռինիտին բնորոշ նշաններ` փռշտոց, լորձային արտադրություն քթի խոռոչից (ռինորեա), քթային շնչառության խանգարում: Հազ, որը առաջանում է ըմպանի հետին պատով լորձային արտադրության հոսքի հետևանքով:

Ֆարինգիտին բնորոշ նշաններ` ըմպանում հանկարծակի առաջացող քերոցի և չորության զգացողություն, ցավ կլման ակտի ժամանակ:

Տոնզիլիտին բնորոշ նշաններ` տեղային փոփոխություններ նշիկներում, որը հաճախ առաջանում է բակտերիալ (ստրեպտակոկային) վարակի հետևանքով: Ինտոքսիկացիայի երևույթներ, նշիկների, քմային աղեղների, լեզվակի, ըմպանի հետին պատի այտուց և հիպերեմիա:

Լարինգիտին բնորոշ նշաններ` չոր հաչացող հազ, ձայնի խռպոտություն:

9) Անամնեզ Անամնեստիկ տվյալների հավաքագրման ժամանակ հիվանդության վաղեմության բացահայտում, տեղեկատվություն սուր շնչառական վարակի (այսուհետ` ՍՇՎ) ինկուբացիոն շրջանի (1-14օր), էպիդեմիոլոգիական օջախում գտնվելու և ՍՇՎ-ով պացիենտների հետ շփման մասին:

10) Զննման արդյունք/Ցուցում Ընդհանուր զննումը խորհուրդ է տրվում սկսել մաշկային ծածկույթներից և տեսանելի լորձաթաղանթներից: Զննման ժամանակ կարող է հայտնաբերվել հիպերեմիա, ցիանոզ, գունատություն, խոնավություն, այտուցվածություն, սպիտակուցաթաղանթի անոթների գերարունություն: Հայտնաբերվում են նաև քմային աղեղների և բերանըմպանի հետին պատի հիպերեմիա, ըմպանի հետին պատի ավշային հանգույցների մեծացում, հազվադեպ` նշիկների մեծացում:

Գլխի և պարանոցի ավշային հանգույցների ընդհանուր զննում և շոշափում, սրտի և թոքերի ֆիզիկալ զննում, զարկերակային ճնշման և պուլսի չափում, աուսկուլտացիա:

Հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտներին, ինչպես նաև արտահիվանդանոցային պայմաններում բուժում ստացող պացիենտներին (էպիդեմիոլոգիական օջախի, ծանր ընթացքի, տարեց անձանց, սուր շնչառական դիսթրես սինդրոմի զարգացման վտանգի դեպքերում) իրականացվում է ՍՇՎ հարուցիչների մոլեկուլյար-գենետիկ հետազոտություն` պոլիմերազային շղթայական ռեակցիայի (այսուհետ` ՊՇՌ) մեթոդով:

Տարբերակիչ ախտորոշման նպատակով խորհուրդ է տրվում ՍՇՎ-ի ախտանշաններով պացիենտներին անցկացնել մոլեկուլյար-գենետիկ ՊՇՌ հետազոտություն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հարուցիչի նկատմամբ, նաև հարբուխանման ախտանիշներով պացիենտներին` գրիպի А և В վիրուսների ժամանակին էթիոտրոպ բուժման անցկացման նպատակով

11) Հոսպիտալացման ցուցում Հիվանդության ծանր կամ միջին ծանրության ընթացքի դեպքում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 2

Հ/հ Խորհրդատվության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Քիթ-կոկորդ-ականջաբանի խորհրդատվություն - 1

2) Թերապևտի խորհրդատվություն - 1

3) Համաճարակաբանի խորհրդատվություն - 1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ Կոդը Անվանումը Տրամադրման քանակը Արդյունք

ԱԲ Բ

1) Առկա չէ Արյան ընդհանուր հետազոտություն - 1 Վիրուսային վարակների ժամանակ արյան ընդհանուր հետազոտությանը բնորոշ է լեյկոպենիա կամ նորմոցիտոզ, լիմֆոցիտների և մոնոցիտների տոկոսային հարաբերության մեծացում լեյկոցիտար բանաձևում, սակայն հնարավոր է բակտերիալ վարակին բնորոշ շեղումներ` լեյկոցիտոզ, լեյկոցիտար բանաձևի ձախ թեքում, էրիթրոցիտների նստեցման արագության (ԷՆԱ) ցուցանիշի բարձրացում:

2) Առկա չէ Մեզի ընդհանուր հետազոտություն - 1 Չբարդացած ընթացքի դեպքում, պաթոլոգիկ փոփոխություններ չեն հայտնաբերվում:

Մեզի խտության մեծացումը, լեյկոցիտուրիան, պրոտեինուրիան, ցիլինդրուրիան, որոնք կրում են տրանզիտոր բնույթ, մարմնի ջերմաստիճանի նորմալացման և ինտոքսիկացիայի երևույթների մարման հետ մեկտեղ անհետանում են:

3) ՍՇՎ հարուցիչների մոլեկուլյար-գենետիկ ՊՇՌ քննություն - 1 Տարբերակիչ ախտորոշման նպատակով

Գործիքային հետազոտություններ

4) Առկա չէ Պուլսօքսիմետրիա - 1 Ռեսպիրատոր խնդիրների վաղ ախտորոշման նպատակով

5) Առկա չէ Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն - 1 Թոքաբորբի բացառման նպատակով

6) Առկա չէ Էլեկտրասրտագրություն - 1 Սրտի ֆունկցիոնալ վիճակի գնահատում` ինտոքսիկացիայի սինդրոմի ֆոնին

7) Առկա չէ Քթի և հարակից խոռոչների ռենտգենաբանական հետազոտություն - 1 Սինուսիտի կասկածի դեպքում` ախտորոշման նպատակով, երբ նկատվում է քթային շնչառության դժվարացում, որի պատճառը կարող է լինել բակտերիալ կոմպոնենտի միացումը:

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

Ձև 4

Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթե-թավորում Անվանում /ջեներիկ/ Չ/Մ Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն Միջին օրական չափա-քանակ Բուժման կուրսի միջին չափա-քանակ Օրերի քանակ

1) Պենտան-դիոաթթու (պենտան-դիոաթթվի իմիդազոլիլ էթանամիդ) 60մգ,90մգ Պենտանդիոաթթու (պենտանդիոաթթվի իմիդազոլիլ էթանամիդ) 60մգ, 90մգ դեղա-պատիճներ 1 հատ / օր. 90 մգ 630 մգ 7 օր

2) Ամոքսացիլին 250մգ, 500մգ Ամոքսացիլին 250մգ, 500մգ դեղա-պատիճներ 1հատ/օր 2000մգ 20000մգ 10

3) Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի 125մգ/5մլ+31,25մգ/5մլ; 100մլ ապակե շշիկ և չափիչ գդալ 1 հատ/օր 1000+200մգ 10000+2000մգ 10

4) Ցեֆոպեռազոն +սուլբակտամ դեղափոշի մ/մ/ և ն/ե ներարկման լուծույթի ֆլակոն 1հատ/օր 500մգ 2500մգ 5

5) Ազիտրոմիցին 250մգ,500մգ դեղա-պատիճներ

6) 2.Պաթոգենետիկ բուժում: Էլեկտրոլիտային լուծույթներ: Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ; 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ պլաստիկե փաթեթ

7) Կալիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման40մգ/մլ պլաստիկե փաթեթ

8) Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ ամպուլներ

9) Մուկոլիտիկներ Ամբրօքսոլ (ամբրօքսոլի հիդրոքլորիդ) 60մգ դեղահատեր դյուրալույծ 1 հաբ/օր 60մգ 420 7

10) Ացետիլցիստեին 600մգ դեղահատեր դյուրալույծ 1 հաբ/օր 600մգ 4200 7

11) Հակաբորբոքային և ցավազրկողներ Դիկլոֆենակ (դիկլոֆենակ նատրիում) 50մգ, 100մգ դեղահատեր 3հաբ/օր 25մգ 450 7

12) Պարացետամոլ դեղակախույթ ներքին ընդունման ելակի համով 120մգ/5մլ ապակե շշիկ և չափիչ գդալ կամ չափիչ ներարկիչ 3հաբ/օր 500 2500մլ 5

13) Քսիլոմետազոլին (քսիլոմետազոլինի հիդրոքլորիդ) 0,5մգ/մլ քթակա-թիլներ 1 կաթիլից օրը 3 անգամ 5

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

Ձև 5

Հ/հ Բժշկական ծառայության տեսակը Տրամադրման քանակը

ԱԲ Բ

1) Հակաբիոտիկային թերապիա (ինֆեկցիոն բարդություններ, թոքաբորբեր) - 1

2) Ինֆուզիոն թերապիա - 1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

1. Դայհես Ն․Ա․ , Բիկովա Վ․Պ, Պոնոմարև Ա․Բ․, Դավուդով Հ, Շ, «Կոկորդի կլինիկական պաթոլոգիա։ Ձեռնարկ-ատլաս», Մ – Բժշկական տեղեկատվական գործակալություն 2009թ․ - 160 էջ/Дайхес Н.А., Быкова В.П.,. Пономарев А.Б,. Давудов Х.Ш. «Клиническая патология гортани. Руководство-атлас».- М.- Медицинское информационное агентство.2009.- 160с.

2. Դոնեցկայա Է․ Գ․, «Կլինիկական մանրէաբանություն․ Ձեռնարկ», Մ- 2011թ․ 131 էջ/Донецкая Э.Г. «Клиническая микробиология: руководство».-М.-2011.-С.131

3. Ռոմանենկո Ս․Գ․ «Սուր և քրոնիկ լարինգիտ», «Քիթկոկորդականջաբանություն», Ազգային ուղեցույց․ Համառոտ հրատարակություն՝ Վ․Տ․ Պալչունի խմբագրությամբ, ԳԷՕՏԱՌ-Մեդիա, 2012թ․ էջ-541-547/Романенко С.Г. «Острый и хронический ларингит», «Оториноларингология».Национальное руководство. Краткое издание / под ред. В.Т. Пальчуна.-М.-:ГЭОТАР-Медиа, 2012 –С. 541-547.

4. Իվանչենկո Գ․Ֆ․, Դեմչենկո Ե․Վ․, Բիկովա Վ․Պ․, Գրիգորյան Ս․Ս․, Քրոնիկ հիպերպլաստիկ լարինգիտով պացիենտների թերապիա և կլինիկական առանձնահատկություններ․ Մեթոդ․ Առաջարկներ, Մ-1998թ․ էջ 9/Иванченко Г.Ф., Демченко Е.В., Быкова В.П., Григорян С.С. Клинические особенности и терапия больных хроническим гиперпластическим ларингитом: Метод. Рекомендации.- М., 1998.-9 с.

5. Ա․ Ի․ Կրյուկով, Ն․Լ Կունելսկայա, Ս․Գ․ Ռոմանենկո, Օ․Գ Պավլիխին, Օ․Վ․ Ելիսեեվ, Վ․Ս․ Յակովլսեվ, Դ․Ի․ Կրասնիկովա, Ե․Վ․ Լեսոգորովա․ «Կոկորդի բորբոքայաին հիվանդությունների թերապիա» 2013թ․ .-№2 էջ 38-41/А.И.Крюков, Н.Л.Кунельская, С.Г. Романенко, О.Г.Павлихин, О.В.Елисеев, В.С.Яковлев, Д.И. Красникова, Е.В.Лесогорова «Терапия воспалительных заболеваний гортани».-2013.-№2.-с.38-41.

6. Կունելսկայա Վ․Յա․ «Միկոզները քիթկոկորդկանջաբանությունում» Մ-«Մեդիցինա» հրատարակչություն 1989թ․ էջ 225/ Кунельская В.Я. «Микозы в оториноларингологии».- М.-«Издательство «Медицина».-1989.-225 с.

7. Ռոբերտ Պ․ Օսսոֆ, Սթենլի Մ․ Շեշայ․ «Օլլ․ Դը Լարինքս», Լիպպինքոթթ Ուիլլիամս և Վիլկինս, 560/ Robert Р. Ossof, Stanley M. Shashay et. All. The Larynx, Lippincott Williams Wilkins, 560

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 նոյեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։