Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 4522-Ա «21» նոյեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

21.11.2024թ.

հ. 4522-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Անդրանիկ Ավետիսյան

/լիազորված անձ/

Գևորգ Գասպարյան Լուկաշին 3-րդ փողոց, հ.1/14 հողամաս Գևորգ Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, Լուկաշին 3-րդ փողոցի հ.1/14 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.08092021-01-0318/ բաժանման հատակագծով առանձնացվող 250.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Լուկաշինի 1-ին փողոց, հ.1/15 01013ZANUH2L

2 Վարդգես Մաթևոսյան

/լիազորված անձ/

«ԳԼԱՁՈՐ» ՍՊԸ Նոր Նորք համայնք 3-րդ մ/շ հ.19 խանութ «ԳԼԱՁՈՐ» ՍՊԸ–ին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Նորք համայնքի 3-րդ մ/շ-ի հ.19 հասցեում գտնվող խանութին /սեփ. վկ. հ.1386567/ տրամադրել հասցե՝ Գայի պողոտա, հ.24 շենք, շինություն հ.54 01083EZENYXB

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։