ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
N 4545-Ա «22» նոյեմբերի 2024 թ.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:
Տ. Ավինյան
Հավելված
Երևանի քաղաքապետի
22.11.2024թ.
հ. 4545-Ա որոշման
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը
1 2 3 4 5 6 7
1 Խաչատուր և Գեղամ Պետրոսյաններ Տիգրան Մեծի պողոտա, հ.31ա շենք, հ.11 բնակարան Խաչատուր և Գեղամ Պետրոսյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Տիգրան Մեծի պողոտայի հ.31ա շենքի հ.11 հասցեում գտնվող բնակարանին /վկ. հ.08102024-01-0054/ տրամադրել հասցե՝ Տիգրան Մեծի պողոտա, հ.31ա շենք, բն.11/1 010638RFBE2B
2 Արսեն Գասպարյան
/լիազորված անձ/
«ԳՐԱՆԴ ՍԱՆ» ՍՊԸ Թբիլիսյան խճուղի, հ.7ա շենք-շինություն «ԳՐԱՆԴ ՍԱՆ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Թբիլիսյան խճուղու հ.7ա հասցեում գտնվող շենք-շինություններին /վկ. հ.19042023-01-0279/ տրամադրել հասցե՝ Թբիլիսյան խճուղի, հ.5/3 010335RWTNFM
3 Վահե Նիկողոսյան
/լիազորված անձ/
Լիա, Դավիթ և Մհեր Նիկողոսյաններ Իսահակյան թաղամաս, հ.1բ/1 տարածք Անշարժ գույքի մասերի նվիրատվության 08.11.2024թ. հ.24455 պայմանագրով, Լիա, Դավիթ և Մհեր Նիկողոսյաններին նվիրած` Իսահակյան թաղամասի հ.1բ/1 հասցեում գտնվող տարածքին տրամադրել հասցե՝ Իսահակյան թաղամաս, հ.25/3 01023YFE4RUC
4 Վարդան Ազատյան
/լիազորված անձ/
Գոհար Ազատյան Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք հ.1/1 բնակելի տուն Գոհար Ազատյանին սեփականության իրավունքով պատկանող, Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի հ.1/1 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.2435587, հող. ընդ.՝ 163.78քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 45.6քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Վերին Շենգավիթ 2-րդ փողոց, 2-րդ նրբանցք, հ.1/7 01113WVWSZP9
5 Հայկ Փահլևանյան
/լիազորված անձ/
Սոնա Գրիգորյան Ա. Արմենակյան փողոց, հ.202բ բնակելի տուն Ա. Արմենակյան փողոցի հ.202բ հասցեում գտնվող բնակելի տանը /հիմք՝ ըստ կտակի ժառանգության իրավունքի 21.10.2024թ. հ.8129 վկայագիր/ տրամադրել հասցե՝ Արմենակ Արմենակյան փողոց, հ.139/1 01093HJ6PEGE
6 Գյուլչորա Գասպարյան Աճառյան փողոց, հ.37/34 շենք, հ.33 և հ.34 բնակարան Գյուլչորա Գասպարյանին սեփականության իրավունքով պատկանող, Աճառյան փողոցի հ.37/34 շենքի հ.33 և հ.34 հասցեներում գտնվող բնակարաններին /վկ. հ.18112024-01-0324 և հ.19112024-01-0371/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Հրաչյա Աճառյան փողոց, հ.37/34 շենք, բն.33-34 01023YC3AKCA
7 Վահագն Նահապետյան
/լիազորված անձ/
Արսեն Փափազյան
/սեփականատեր/ Ան. Միկոյան փողոց, հ.29 շենք, հ.7 բնակարան Արսեն Փափազյանին սեփականության իրավունքով պատկանող, Ան. Միկոյան փողոցի հ.29 շենքի հ.7 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.19112024-01-0458/ բաժանման հատակագծով առանձնացվող 60.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Անաստաս Միկոյան փողոց, հ.29 շենք, բն.7/1 01043WFTESBL
Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան