ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 849-Ա
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՔ ՁՄԵՌ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 81,200,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Տաք ձմեռ տեղահանված ընտանիքների համար» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 02517115) «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ (ՀՎՀՀ՝ 02512343) 2024 թվականի նոյեմբերի 8-ին կնքված՝ N FAR001-ER-ARM24.02 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2,800 խորանարդ մետր վառելափայտի մատակարարում՝ 81,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ՝ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
Երևան
28.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 849-Ա որոշման
ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՏԱՔ ՁՄԵՌ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԾՐԱԳԻՐ
1. Ծրագրի նպատակը Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում ապաստանած 270 ընտանիքների տրամադրել վառելափայտ, որը հնարավորություն կտա այդ ընտանիքներին ջեռուցել իրենց կացարանները և հարմարավետ պայմաններում անցկացնել ձմեռը:
2. Ծրագրի բարեգործական որակման նպատակը Օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից:
3. Բարեգործը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը՝ ի դեմս Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչության
4. Ծրագիրը կատարողը Հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղ (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան 0010, Խորենացու փողոց 22, ՀՎՀՀ՝ 02517115)
5. Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը Հայաստանի Հանրապետություն, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներ, բնագավառը՝ սոցիալական
6. Ծրագրի բյուջեն 81,200,000 դրամ
7. Բարեգործություն ստացողը Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում ապաստանած 270 ընտանիքներ
8. Ծրագրի իրականացման տևողությունը 2024 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը
9. Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը Լեռնային Ղարաբաղից տեղահանված և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքներում ապաստանած 270 ընտանիքներին տրամադրել 2,800 խորանարդ մետր վառելափայտ՝ 81,200,000 դրամ արժողությամբ, նախատեսվում է իրականացնել 2024 թվականի դեկտեմբերի 9-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում:
10. Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և
նախատեսվող գինը 2,800 խորանարդ մետր վառելափայտի ձեռքբերում՝ 81,200,000 դրամ առանց ավելացված արժեքի հարկի
11. Ծրագրի իրականացման հետ կապված
կազմակերպական ծախսերը Չեն նախատեսվում:
12. Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ Միասնական սոցիալական ծառայության համապատասխան տարածքային կենտրոնների, Տավուշի մարզպետի աշխատակազմի, Իջևան, Նոյեմբերյան և Բերդ համայնքների համայնքապետարանների հետ:
13. Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը Վերահսկողությունը կատարվելու է Հայ օգնության ֆոնդի հոգաբարձուների խորհրդի կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով բարեգործության ոլորտը համակարգող լիազորված մարմնին կներկայացվեն տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. Խաչատրյան
28.11.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ