Հոդված 7
Հոդված 7
. Օրենքի 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումը
1. Հայաստանի Հանրապետությունում գրանցման ներկայացված պեստիցիդները և ագրոքիմիկատները ենթակա են պարտադիր թունաբանահիգիենիկ գնահատման, բացառությամբ սույն օրենքով սահմանված պարզեցված ընթացակարգով պեստիցիդների և ագրոքիմիկատների գրանցման և սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքերի։
2. Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով թունաբանահիգիենիկ գնահատում իրականացնելու համար հավատարմագրված կազմակերպությունները:
3. Գոմաղբի, բուսահողի, թռչնաղբի, կենսահումուսի, կենսահեղուկի, տորֆի, կոմպոստների և օրգանական ծագման այլ ագրոքիմիկատների գրանցումը կատարվում է առանց թունաբանահիգիենիկ գնահատման։
4. Հայաստանի Հանրապետությունում պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատումն իրականացվում է փաստաթղթային և լաբորատոր հետազոտությունների արդյունքների հիման վրա։ Ընդ որում, կարող են նաև հիմք ընդունվել այլ երկրներում իրականացված փորձարկման արդյունքները: Երկրների ցանկը հաստատում է Կառավարությունը:
5. Պեստիցիդների և ագրոքիմիկատների թունաբանահիգիենիկ գնահատման անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Թունաբանահիգիենիկ գնահատման սկզբունքներն են`
1) թունաբանահիգիենիկ գնահատման եզրակացությունների գիտական հիմնավորումը.
2) գնահատող փորձագետների անկախությունը լիազորությունների իրականացման ժամանակ.
3) թունաբանահիգիենիկ գնահատման ամբողջական իրականացումը.
4) հետազոտվող նյութերի գաղտնիության ապահովումը:»։