Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2003-02-27-ից մինչև 2010-12-25։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2010-12-25Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 հունվարի 2003 թ.

Պետական գրանցման թիվ 11903033

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

15 հունվարի 2003 թ.

ք. Երևան N 3-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 145-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի 2002 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի ու այդ պաշտոններն զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի աշխատակարգերը հաստատելու մասին» N 145-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումը.

1. Հրամանի 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգի`

ա) 6-րդ կետում «18» թիվը փոխարինել «24» թվով.

բ) 12-րդ կետի «ժը» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ժը) մրցույթն անցկացնելուց հետո նույն օրը` Հայաստանի Հանրապետության կառավարության ինտերնետային էջում հրապարակում է մրցույթի արդյունքները».

գ) 12-րդ կետի «ժթ» ենթակետում «արդյունքները պաշտոնապես հրապարակվելուց հետո եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «արդյունքների հրապարակումից անմիջապես հետո» բառերով.

դ) 21-րդ կետում «պաշտոնապես հրապարակումից հետո` եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «հրապարակումից անմիջապես հետո» բառերով:

2. Հրամանի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի քաղաքացիական ծառայության առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղաքացիական ծառայողներին ատեստավորող հանձնաժողովի`

ա) աշխատակարգի 6-րդ կետում «18» թիվը փոխարինել «24» թվով.

բ) աշխատակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 16.1-րդ կետով. «16.1. Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են քաղաքացիական ծառայողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի (մարմնի) համար»:

Աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։