Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1996-07-12-ից մինչև 1998-03-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-03-24Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 1996 թվականի N 201

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ

1. «Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների և մասնագետների պաշտոնային դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածին համապատասխան սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության քարտուղարության աշխատողների պաշտոնային դրույքաչափերի բարձրացումը կատարել 1996 թվականի հանրապետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված աշխատավարձի ֆոնդի սահմաններում:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի հունվարի 27-ի «Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ապարատի, գործադիր, դատական, դատախազական մարմինների, ինչպես նաև պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների պետական ծառայողների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման և նշանակման կարգի ու պայմանների մասին» N 23 որոշման N 3 հավելվածը:

4. Սույն որոշումը կիրարկել 1996 թվականի հուլիսի 1-ից:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ վարչապետի 1996 թ.

ապրիլի 1-ի N 201 որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ

(դրամ)

Պաշտոնի անվանումը Պաշտոնային դրույքաչափը

Քարտուղար-նախարարի առաջին տեղակալ

Քարտուղար-նախարարի տեղակալ|

Վարչապետի խորհրդական

Վարչապետի աշխատակազմի ղեկավար

Հիմնական վարչության (բաժնի) պետ

Ոչ հիմնական բաժնի վարիչ, մամուլի ծառայության պետ

Հիմնական վարչության (բաժնի) պետի տեղակալ

Վարչապետի օգնական

Հիմնական վարչության բաժնի վարիչ

Գլխավոր մասնագետ

Նախարարի աշխատակազմի ղեկավար

Մամուլի ծառայության պետի տեղակալ

Հիմնական վարչության բաժնի վարիչի տեղակալ

Առաջատար մասնագետ

Նախարարի օգնական

Ոչ հիմնական բաժնի վարիչի տեղակալ

Ընդունարանի վարիչ

Բյուրոյի վարիչ

Խմբի ղեկավար

Առաջին կարգի մասնագետ

Մասնագետ, արխիվի վարիչ, գրադարանի վարիչ

Ավագ տեսուչ

Տեսուչ, պահեստապետ, առաջին կարգի

Մեքենագրուհի 37000

35000

37000

37000

35000

20000

27000

27000

22000

17000-20000

22000

20000

17000

14000-17000

15000

20000

15000

15000

14000

13000-15000

13000

11000

9000

(հավելվածը փոփ. 12.07.96 N 419)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։