ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 դեկտեմբերի 2024 թվականի N 1911-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԴՈՒՍՏՐ ՀԱՍՄԻԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԴՈՒՍՏՐ ՀԱՍՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ՝
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները․
2) «ԴՈՒՍՏՐ ՀԱՍՄԻԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2024 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև 2027 թվականի հոկտեմբերի 21-ը ներառյալ․
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 տարի։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
Երևան
05.12.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2024 թվականի
դեկտեմբերի 5-ի N 1911-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
NN
ը/կ ԱՏԳ ԱԱ-ի
ծածկագիրը Անվանումը Տեխնիկական բնութագիրը Չափի միավորը Քանակը Ծագման երկիրը Արտահանման երկիրը Արժեքը (դրամ) Այլ տեղեկու- թյուններ
ՀՈՒՄՔ ՈՒ ՆՅՈՒԹԵՐ
1. 3902100000 Գրանուլ Պրոպիլենե հատիկավոր առաջնային ձևի, պլաստիկացված կգ 120 000 Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ,
Կորեա Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա 92 160 000
2․ 3919108000 Պաշտպանիչ ինքնակպչուն ժապավեն Պոլիմերային պաշտպանիչ ինքնակպչուն ժապավեն՝ տպագրված, գլանափաթեթով, դռների և պատուհանների
պրոֆիլների համար կգ 8 000 Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ,
Կորեա Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա 11 328 000
3. 3812390000 Կայու- նարարներ Պվք-ի հումքի կայունարար կգ 49 000 Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ,
Կորեա Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա 74 088 000
4. 3906909007 Մոդիֆիկատոր Ակրիլային պոլիմեր առաջնային ձևով պվք-ի հումքի համար կգ 70 000 Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ,
Կորեա Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա 118 440 000
5. 3920431009 Պվք-ի միաշերտ Պվք-ի միաշերտ թաղանթ (արտաքին և ներքին օգտագործման)՝ գլանափաթեթով, չտպագրված, դռների և պատուհանների պվք պրոֆիլների դեկորատիվ
լամինացման համար կգ 25 000 Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ,
Կորեա Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա 180 000 000
6. 2836500000 կավիճ կալցիումի կարբոնատ կավճափոշի կգ 480 000 Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ,
Կորեա Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա 66 240 000
7. 3904100009 Պվք Պոլիվինիլքլորիդե հումք (պվք) առաջնային ձևով, այլ բաղադրիչների հետ չխառնած կգ 1 200 000 Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ,
Կորեա Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ, Կորեա 720 000 000
8. 32061100000 Տիտանի երկօքսիդի Գունանյութ՝ տիտանի երկօքսիդի հիմքով /պվք պրոֆիլների արտադրության համար կգ 38 000 Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ,
Կորեա Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ,
Կորեա 59 736 000
9. 3506990000 Սոսինձ Սոսինձ` պվք-ի համար կգ 10 000 Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ,
Կորեա Չինաստան, Թուրքիա, Վրաստան, Իրան, ԱՄՆ,
Կորեա 28 800 000
Ընդամենը 1 350 792 000
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավարի տեղակալ Ա. Խաչատրյան
05.12.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ