Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

5 դեկտեմբերի 2024 թվականի N 1914-Ա

ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման Ν 1 հավելվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը 2025 թվականի համար «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով նախատեսված անասնաբուժության մեջ կիրառվող Բազմավալենտ, սորբինացված, կուլտուրալ, ակտիվազրկված պատվաստանյութ դաբաղի վիրուսի A Իրան 2005 և АG -VII, Օ Պան Ասիա-2, Ասիա 1, Sindh-08 և SAT-2 տիպերի դեմ պահանջվող պատվաստանյութի (այսուհետ՝ պատվաստանյութ) ձեռքբերումն իրականացնել Ռուսաստանի Դաշնության «Կենդանիների առողջության պահպանման դաշնային կենտրոն» դաշնային պետական բյուջետային հաստատությունից։

2. Սահմանել, որ պատվաստանյութի գնումն իրականացվելու է «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ մեկ անձից գնման ձևով:

3. Պատվաստանյութի մեկ մլ արժեքը սահմանել 172.36 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ն. Փաշինյան

Երևան

05.12.2024

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։