Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 24.02.98 Թ. ԹԻՎ 46 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է -ից մինչև 2000-05-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2000-05-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

16 հուլիսի 1999 թվականի N 261

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 24.02.98 Թ. ԹԻՎ 46 ՀՐԱՄԱՆՈՎ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 7-ի թիվ 3 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 13-րդ կետի (ՀՀ կառավարության 1999 թվականի մայիսի 25-ի թիվ 345 որոշման խմբագրությամբ) պահանջները և ելնելով արժեթղթերի շուկայում գործառնություններ իրականացնող անձանց որակավորման գործընթացի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից

Հրամայում եմ`

ՀՀ Ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 24.02.98 թ. թիվ 46 հրամանով հաստատված «Արժեթղթերի շուկայի մասնագետների որակավորման կարգում» կատարել հետևյալ փոփոխությունները.

1. Կարգի 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«քննության արդյունքներով անբավարար գնահատված դիմորդը կարող է մասնակցել հաջորդ քննությանը նոր հայտ ներկայացնելու միջոցով` մուծելով պետական տուրքը»:

2. Կարգի 28-րդ կետի «առնվազն» բառը փոխարինել «ավելի քան» բառերով:

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

16 հուլիսի 1999 թ.

Պետական գրանցման թիվ 11899118

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։