Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2017-01-08-ից մինչև 2017-04-08։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 36 · ՀԵՏԱԶՈՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՆՄՈՒՇՆԵՐ ՍՏԱՆԱԼԸ

Հոդված 253. ՆՄՈՒՇՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

գործել է մինչև 2017-04-08Բացել ARLIS-ում

Հոդված 253. ՆՄՈՒՇՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

1. Քննիչն իրավունք ունի ստանալ մարդու, դիակի, կենդանու, նյութի և այլ օբյեկտների հատկությունները բնութագրող նմուշներ, եթե դրանց հետազոտումը գործի համար նշանակություն ունի:

2. Նմուշներ ստանալու մասին քննիչը կայացնում է պատճառաբանված որոշում, որտեղ մասնավորապես պետք է նշվեն` նմուշներ ստացող անձը, ումից պետք է ստացվի նմուշը, ինչ չափով և կոնկրետ ինչ նմուշներ պետք է ստացվեն, երբ և ում պետք է ներկայանա անձը նրանից նմուշներ ստանալու համար, որտեղ և ում պետք է ներկայացվեն նմուշները` դրանք ստանալուց հետո:

3. Անհրաժեշտության դեպքում քննիչը նմուշներ կարող է ստանալ փորձագետի կամ մասնագետի մասնակցությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։