Հոդված 134. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ՏԵՍԱԿՆԵՐԸ
Հոդված 134. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ և ՏԵՍԱԿՆԵՐԸ
1. Խափանման միջոցները հարկադրանքի միջոցներ են, որոնք կիրառվում են կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ` քրեական գործով վարույթի ընթացքում նրանց ոչ պատշաճ վարքագիծը կանխելու և դատավճռի կատարումն ապահովելու նպատակով:
2. Խափանման միջոցներն են`
1) կալանավորումը.
2) գրավը.
3) ստորագրություն` չհեռանալու մասին.
4) անձնական երաշխավորությունը.
5) կազմակերպության երաշխավորությունը.
6) հսկողության հանձնելը.
7) հրամանատարության հսկողության հանձնելը:
3. Կալանավորումը և գրավը կարող են կիրառվել միայն մեղադրյալի նկատմամբ: Հսկողության հանձնելը կարող է կիրառվել միայն անչափահասի նկատմամբ: Հրամանատարության հսկողությանը հանձնելը կարող է կիրառվել միայն զինծառայողի կամ զինապարտի նկատմամբ` զորահավաքներ անցնելու ժամանակահատվածում:
4. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված խափանման միջոցները չեն կարող կիրառվել մեկը մյուսի հետ կապակցված: Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին:
(134-րդ հոդվածի 4-րդ մասը՝ այնքանով, որքանով որ գրավը սահմանում են որպես կալանավորման այլընտրանք՝ կալանավորումից կախյալ խափանման միջոց, ճանաչվել է Սահմանադրության 27 և 78-րդ հոդվածներին հակասող 15.10.19 ՍԴՈ-1480 որոշմամբ:
Սահմանադրությանը հակասող ճանաչված վերոնշյալ դրույթի ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի ապրիլի 15-ը:)