Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-05-09-ից մինչև 2020-05-16։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐԸԳլուխ 18 · ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 151. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈՓՈԽԵԼԸ և ՎԵՐԱՑՆԵԼԸ

գործել է մինչև 2020-05-16Բացել ARLIS-ում

Հոդված 151. ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ ՓՈՓՈԽԵԼԸ և ՎԵՐԱՑՆԵԼԸ

1. Անհրաժեշտության դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմնի կողմից խափանման միջոցը կարող է փոխվել:

Սույն օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքներ կատարելու կամ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ գործողությունները չկատարելու դեպքում վարույթն իրականացնող մարմինն իրավունք ունի կիրառելու սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված նպատակներն ապահովելու համար անհրաժեշտ և պիտանի խափանման միջոց, իսկ անհրաժեշտության դեպքում քրեական հետապնդման մարմինները կարող են դիմել դատարան` անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությամբ:

2. Խափանման միջոցը վերացվում է, երբ վերանում է դրա անհրաժեշտությունը:

3.Կալանավորման ձևով դատարանի ընտրած խափանման միջոցը կարող է փոփոխել և վերացնել դատարանը, իսկ քրեական գործով մինչդատական վարույթում` նաև դատախազը:

Դատարանի կողմից ընտրված՝ սույն օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 2-7-րդ կետերով նախատեսված խափանման միջոցները քրեական գործով մինչդատական վարույթում կարող է վերացնել դատախազը:

4. Կալանավորումը` որպես խափանման միջոց վերացնող կամ փոփոխող մարմինը այդ մասին նույն օրը տեղեկացնում է կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին և նրան է ուղարկում իր համապատասխան որոշման պատճենը:

(151-րդ հոդվածը փոփ., լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց., խմբ. 14.04.20 ՀՕ-196-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։