ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 41 · ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
Հոդված 307. ՏՈՒԺՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ և ՆՐԱ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 307. ՏՈՒԺՈՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆԸ և ՆՐԱ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
1. Տուժողը, մասնակցելով դատական քննությանը, օգտվում է սույն օրենսգրքով սահմանված իր իրավունքներից:
2. Տուժողի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով կողմերի կարծիքը, լուծում է նրա բացակայությամբ գործի հանգամանքների լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ հետազոտման և օրինական ու հիմնավորված դատավճիռ կայացնելու հնարավորության հարցը:
3. Առանց հարգելի պատճառների տուժողի` դատարան չներկայանալու դեպքում դատարանն իրավունք ունի նրան բերման ենթարկել, եթե դատարանի կարծիքով նրա ներկայությունն անհրաժեշտ է: