(բաժինը լրաց. 30.06.21 ՀՕ-307-Ն)Գլուխ 45.3 · ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՎԱՐՈՒՅԹԸ
Հոդված 375.22. Մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդությունը
Հոդված 375.22. Մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդությունը
1. Սույն օրենսգրքի 277-րդ հոդվածով սահմանված կարգով գործը դատարան ուղարկելիս դատախազը համապատասխան որոշման մեջ նշում է կատարում նախաքննությունը հեռակա կարգով իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաև հարուցում է միջնորդություն մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին, եթե չի վերացել սույն օրենսգրքի 375.19-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, կամ չի առաջացել նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմաններից որևէ մեկը:
2. Մեղադրողի կողմից մեղադրյալի նկատմամբ հեռակա կարգով դատական քննություն իրականացնելու մասին միջնորդություն կարող է ներկայացվել քրեական գործը դատարան ուղարկելու պահից մինչև դատաքննությունն սկսվելը: