ԴԱՏԱՐԱՆԳլուխ 6 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԸՆԴԴԱՏՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 49. Գործն իր վարույթն ընդունած դատարանի կողմից քրեական գործի հանձնումն ըստ ընդդատության
Հոդված 49. Գործն իր վարույթն ընդունած դատարանի կողմից քրեական գործի հանձնումն ըստ ընդդատության
1. Դատարանը, պարզելով, որ ստացված գործն ընդդատյա չէ իրեն, այն ուղարկում է ըստ ընդդատության:
2. Եթե սույն օրենսգրքի 44, 47 կամ 48 հոդվածով նախատեսված ընդդատության կարգի խախտումը հայտնաբերվում է դատական քննության ժամանակ, ապա կողմերի համաձայնությամբ դատարանն իրավասու է գործը թողնել իր վարույթում: Կողմերից մեկի առարկության դեպքում գործի կատարված դատական քննությունը չեղյալ է համարվում, և գործն ուղարկվում է ըստ ընդդատության:
3. (մասն ուժը կորցրել է 05.02.09 ՀՕ-45-Ն)
(49-րդ հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)