Հոդված 412. ԴԱՏԱՎՃՌԻ և որոշումների ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
Հոդված 412. ԴԱՏԱՎՃՌԻ և որոշումների ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
1. Վճռաբեկ բողոքը կարող է բերվել ստորադաս դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում:
1.1. Հանձնման վերաբերյալ դատարանի` օրինական ուժի մեջ չմտած որոշումը կարող է բողոքարկվել դրա հրապարակման օրվանից հետո՝ 10-օրյա ժամկետում:
2. Նոր երևան եկած հանգամանքով վճռաբեկ բողոք կարող է ներկայացվել այդ հանգամանքն ի հայտ գալու պահից վեցամսյա ժամկետում: Նման բողոք չի կարող ներկայացվել, եթե անցել են քրեական հետապնդման վաղեմության ժամկետները: Արդարացման հիմքով նոր երևան եկած հանգամանքների հիմքով վճռաբեկ բողոք բերելու համար ժամկետ չի սահմանվում:
3. (3-րդ մասն ուժը կորցրել է 07.07.06 ՀՕ-152-Ն)
(Վերնագիրը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)
(412-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ., փոփ. 07.07.06 ՀՕ-152-Ն)