Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-03-ից մինչև 2007-04-07։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 46 · ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ

Հոդված 383. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

գործել է մինչև 2007-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 383. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ

1. Դատավճռի բողոքարկումը կասեցնում է դատավճռի կամ որոշման` օրինական ուժի մեջ մտնելը:

2. Բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո դատավճիռ կամ որոշում կայացնող դատարանը գործը` բողոքների վերաբերյալ ստացված առարկությունների հետ, ուղարկում է վերաքննիչ դատարան, որի մասին հայտնվում է կողմերին:

3. Բողոք բերած անձը և այն անձը, որի շահերի պաշտպանության նպատակով բերվել է բողոքը, իրավունք ունեն հետ վերցնելու այն մինչև վերաքննիչ դատարանում դատական նիստն սկսվելը։ Պաշտպանն իրավունք չունի առանց պաշտպանյալի համաձայնության հետ վերցնելու իր ներկայացրած բողոքը:

(383-րդ հոդվածը լրաց., խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։