Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-02-03-ից մինչև 2007-04-07։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 47 · ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 393. ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԸ

գործել է մինչև 2007-04-07Բացել ARLIS-ում

Հոդված 393. ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԸ

1. Բողոքը քննելու արդյունքում` վերաքննիչ դատարանը կայացնում է դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մասամբ փոխարինում է առաջին ատյանի դատարանի դատավճռին:

2. Վերաքննիչ դատարանը դատավճիռը կայացնում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոններով` հաշվի առնելով սույն հոդվածում շարադրված պահանջները:

3. Դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունը չի թույլատրվում: Դատավորներն իրավունք չունեն հրապարակել խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները:

4. Վերաքննիչ դատարանի դատավճռում պետք է նշվեն, թե ինչ հիմքերով է առաջին ատյանի դատարանի դատավճիռը համարվում ճիշտ, իսկ բողոքում բերված եզրահանգումները` անհիմն, ինչն է հիմք ծառայել առաջին ատյանի դատարանի դատավճիռն ամբողջությամբ կամ մի մասով բեկանելու կամ փոխելու համար:

5. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 360-362 հոդվածներով նշված հաջորդականությամբ և ձևակերպմամբ:

6. Յուրաքանչյուր հարցին դատավորներից յուրաքանչյուրը պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալ քվեարկությունից: Նախագահողը քվեարկում է վերջում:

7. Հարցերը լուծվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

8. Սույն օրենսգրքի 360 հոդվածում նշված յուրաքանչյուր հարցով առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:

9. Դատավորը, առանձին կարծիքի մնալու դեպքում, իրավունք ունի այն շարադրել գրավոր ձևով` դատավճիռը հրապարակելու պահից 3 օրվա ընթացքում: Առանձին կարծիքը հանձնվում է նախագահողին և նրա կողմից կցվում գործի նյութերին` փակված և կնքված ծրարով, որը կարող է բացվել միայն վճռաբեկ դատարանում գործի քննության ժամանակ:

10. Որոշումներ ընդունելիս, վերաքննիչ դատարանն իրավունք ունի իր որոշումները հիմնավորելու համար հիմնվել վերաքննիչ դատարանի նիստին չկանչված, սակայն առաջին ատյանի դատարանում հարցաքննված անձանց ցուցմունքների վրա:

11. Դատավճիռն ամբողջությամբ և դրա յուրաքանչյուր էջը պետք է ստորագրեն բոլոր դատավորները: Առանձին կարծիքի մնացած դատավորը նույնպես ստորագրում է դատավճիռը:

12. Դատավճռում ուղղումը պետք է համաձայնեցվի և հաստատվի բոլոր դատավորների ստորագրություններով, խորհրդակցական սենյակում` մինչև դատավճիռը հրապարակելը:

13. Դատավճռի հրապարակումը կատարվում է սույն օրենսգրքի 373 հոդվածով սահմանված կանոններով:

(393-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։