ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 48 · ՎԱՐՈՒՅԹԸ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ
Հոդված 410. Դատախազի գործողությունները նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո
Հոդված 410. Դատախազի գործողությունները նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո
1. Նոր ի հայտ եկած հանգամանքների քննությունն ավարտելուց հետո գործը նորոգելու համար հիմքերն առկա համարելով` դատախազը քննության նյութերն ուղարկում է գլխավոր դատախազին կամ նրա տեղակալին:
2. Գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը, գործի նորոգման հիմքերն առկա համարելով, վճռաբեկ բողոք է ներկայացնում վճռաբեկ դատարան` դրան կցելով քննության նյութերը:
3. Գործը նորոգելու հիմքեր չլինելու դեպքում դատախազն իր պատճառաբանված որոշմամբ կարճում է վարույթը: Այդ որոշումը պետք է հաղորդվի շահագրգիռ անձանց, հաuտատություններին:
(410-րդ հոդվածը խմբ. 01.06.06 ՀՕ-108-Ն)