Հոդված 383. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
Հոդված 383. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ
1. Դատավճռի բողոքարկումը կասեցնում է դատավճռի կամ որոշման` օրինական ուժի մեջ մտնելը:
2. Բողոքարկման համար սահմանված ժամկետն անցնելուց հետո դատավճիռ կամ որոշում կայացնող դատարանը գործը` բողոքների վերաբերյալ ստացված առարկությունների հետ, ուղարկում է վերաքննիչ դատարան, որի մասին հայտնվում է կողմերին:
3. Բողոք բերած անձը և այն անձը, որի շահերի պաշտպանության նպատակով բերվել է բողոքը, իրավունք ունեն հետ վերցնելու այն մինչև վերաքննիչ դատարանում դատական նիստն սկսվելը։ Պաշտպանն իրավունք չունի առանց պաշտպանյալի համաձայնության հետ վերցնելու իր ներկայացրած բողոքը: Դատախազի կողմից բերված բողոքը կարող է հետ վերցնել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կամ նրա հանձնարարությամբ` իր տեղակալը:
(383-րդ հոդվածը լրաց., խմբ. 25.05.06 ՀՕ-91-Ն, լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն)