Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2007-04-14-ից մինչև 2007-04-21։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 49 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 427. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ և ՆՐԱ Ի ԿԱՏԱՐ ԱԾՈՒՄԸ

գործել է մինչև 2007-04-21Բացել ARLIS-ում

Հոդված 427. ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ և ՆՐԱ Ի ԿԱՏԱՐ ԱԾՈՒՄԸ

1. Առաջին ատյանի դատարանի վերջնական որոշումն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննության կարգով բողոքարկման ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Վերաքննիչ բողոք բերվելու դեպքում դատական որոշումը, եթե այն չի բեկանված, օրինական ուժի մեջ է մտնում դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոք բերելու համար սահմանված ժամկետն անցնելուց հետո, եթե այն բողոքարկված չի եղել: Վճռաբեկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

2. Օրինական ուժի մեջ մտած դատական որոշումը կատարման է հանձնվում որոշումը կայացրած դատարանի կողմից ոչ ուշ, քան այն ուժի մեջ մտնելուց կամ վերաքննիչ կամ վճռաբեկ ատյանից գործը վերադարձվելուց 3 օր հետո:

3. Ամբաստանյալի արդարացման կամ նրան պատժից ազատելու մասին որոշումը ի կատար է ածում դատավճիռ կայացրած դատարանը:

Այս դեպքում կալանքի տակ գտնվող ամբաստանյալն անմիջապես ազատվում է դատական նիստերի դահլիճից` որոշումը հրապարակելուց հետո:

4. Սույն հոդվածի երրորդ մասով նախատեսված կարգով` կալանքից ազատվում է նաև այն ամբաստանյալը, որը դատապարտվել է ազատությունից զրկելու հետ չկապված պատժի, պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատիժը կրելը հետաձգելու մասին որոշում է կայացվել կամ այն ժամկետով, որը չի գերազանցում ձերբակալման կամ խափանման միջոց կիրառելու հետևանքով կամ տվյալ գործով վճռաբեկության կարգով փոխված որոշման ուժով տվյալ անձի արգելանքի տակ գտնվելու ժամանակահատվածը:

(427-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, 01.06.06 ՀՕ-121-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։