Հոդված 414.1. Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
Հոդված 414.1 Վճռաբեկ բողոքը վերադարձնելը
1. Վճռաբեկ բողոքը վերադարձվում է, եթե վճռաբեկ բողոքը չի համապատասխանում սույն օրենսգրքի 407 հոդվածի և 414.2 հոդվածի առաջին մասի պահանջներին:
2. Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը վճռաբեկ դատարանում ստանալու պահից մեկ ամսվա ընթացքում:
2.1 . Սույն օրենսգրքի 414.2 հոդվածի առաջին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված հիմքերի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումը պետք է լինի պատճառաբանված:
3. Վճռաբեկ դատարանը բողոքը վերադարձնելու մասին որոշմամբ կարող է սահմանել ժամկետ` թերությունները վերացնելու և վճռաբեկ բողոքը կրկին ներկայացնելու համար:
4. (4-րդ մասն ուժը կորցրել է 26.12.08 ՀՕ-237-Ն)
(414.1 հոդվածը լրաց. 07.07.06 ՀՕ-152-Ն, փոփ., լրաց. 21.02.07 ՀՕ-93-Ն, լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)
(414.1 հոդվածի 2.1-րդ մասը՝ օրենսգրքի 414.2 հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի բացակայության հիմնավորմամբ վճռաբեկ բողոքը պատճառաբանված որոշմամբ վերադարձնելու պահանջը բացառելու մասով, ճանաչվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19 հոդվածների պահանջներին հակասող և անվավեր համաձայն 28.07.09 ՍԴՈ-818 որոշմամբ:)