Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-04-17-ից մինչև 2010-07-01։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸԳլուխ 49 · ԴԱՏԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 426.2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

գործել է մինչև 2010-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 426.2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեցող անձինք

(Վերնագիրը փոփ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն`

1) դատավարության մասնակիցները, բացառությամբ քրեական հետապնդման մարմինների.

2) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը և նրա տեղակալները:

2. Նոր հանգամանքներով դատական ակտերը վերանայելու բողոք ներկայացնելու իրավունք ունեն միայն այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած շահագրգիռ անձինք, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով և միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերի:

(426.2հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ., խմբ. 26.12.08 ՀՕ-237-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։