Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2013-11-09-ից մինչև 2014-05-30։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 27 · ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ ՆԵՐԳՐԱՎԵԼԸ

Հոդված 204. ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ և ԼՐԱՑՈՒՄԸ

գործել է մինչև 2014-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 204. ՄԵՂԱԴՐԱՆՔԻ ՓՈՓՈԽՈՒՄԸ և ԼՐԱՑՈՒՄԸ

1. Եթե նախաքննություն կատարելիս ծագում է առաջադրված մեղադրանքը փոփոխելու կամ լրացնելու անհրաժեշտություն, քննիչը պարտավոր է կրկին մեղադրանք առաջադրել` պահպանելով սույն օրենսգրքի 202 և 203 հոդվածներով սահմանված պահանջները:

2. Եթե նախաքննության ընթացքում առաջադրված մեղադրանքի որևէ մասը չի հաստատվում, քննիչն իր որոշմամբ առաջադրված մեղադրանքի այդ մասը վերացնում է և դրա մասին հայտարարում մեղադրյալին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։