Հոդված 361.1. Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտ կայացնելը
Հոդված 361.1 . Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատական ակտ կայացնելը
(Վերնագիրը փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)
1. Դատարանում գործը կոլեգիալ կազմով քննելիս դատավորների խորհրդակցության ժամանակ խորհրդակցական սենյակում կարող են գտնվել միայն տվյալ գործով դատարանի կազմում ընդգրկված դատավորները: Այլ անձանց ներկայությունն արգելվում է: Դատավորներն իրավունք չունեն հրապարակելու խորհրդակցության ժամանակ արտահայտված կարծիքները:
2. Նախագահողը հարցերը դատարանի լուծմանն է դնում սույն օրենսգրքի 360 և 361 հոդվածներով նշված հաջորդականությամբ:
3. Յուրաքանչյուր հարցին դատավորներից յուրաքանչյուրը պետք է դրական կամ բացասական պատասխան տա: Դատավորներն իրավունք չունեն ձեռնպահ մնալու քվեարկությունից: Նախագահողը քվեարկում է վերջում:
4. Հարցերը լուծվում են ձայների պարզ մեծամասնությամբ:
5. Սույն օրենսգրքի 360 հոդվածում նշված յուրաքանչյուր հարցով առաջին հերթին քվեարկության է դրվում այն առաջարկը, որն առավել բարենպաստ է ամբաստանյալի համար:
6. Որևէ դատավոր իրավունք չունի ձեռնպահ մնալու քվեարկելուց: Նիստում նախագահողը քվեարկում է վերջինը:
7. Դատական ակտն ամբողջությամբ և դրա յուրաքանչյուր էջը պետք է ստորագրեն բոլոր դատավորները: Մեծամասնության կարծիքի հետ չհամաձայնվող դատավորն իրավունք ունի չստորագրելու դատական ակտը, սակայն այդ դեպքում պարտավոր է գրավոր շարադրել իր հատուկ կարծիքը:
8. Հատուկ կարծիքը կարող է վերաբերել դատական ակտի ինչպես եզրափակիչ, այնպես էլ պատճառաբանական մասին:
9. Հատուկ կարծիքը ստորագրում և կնքում է դատավորը, և այն կցվում է գործին։
10. Դատական նիստում դատական ակտի հրապարակման ժամանակ հայտարարվում է հատուկ կարծիքի առկայության մասին, սակայն հատուկ կարծիքը չի հրապարակվում:
11. Հատուկ կարծիքը տրամադրվում է գործին մասնակցող անձանց։
(361.1 հոդվածը լրաց. 28.11.07 ՀՕ-270-Ն, փոփ. 05.02.09 ՀՕ-45-Ն)