Հոդված 379. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ
Հոդված 379. ՎԵՐԱՔՆՆԻՉ ԲՈՂՈՔ ԲԵՐԵԼՈՒ ԺԱՄԿԵՏԸ
1. Վերաքննիչ բողոք բերվում են՝
1) առաջին ատյանի դատարանների` գործն ըստ էության լուծող դատական ակտերը` հրապարակվելու օրվանից հետո` մեկամսյա ժամկետում.
2) սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ դատական ակտը` օրինական ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում.
2.1) սույն օրենսգրքի 376.1 հոդվածի 2.1-րդ կետով նախատեսված դեպքում` սույն օրենսգրքի 426.3 և 426.4 հոդվածներով սահմանված ժամկետներում.
3) առաջին ատյանի դատարանի՝ կալանավորման, կալանքի ժամկետի երկարաձգման, բժշկական հաստատությունում անձանց տեղավորման մասին որոշումները՝ հրապարակվելու պահից հնգօրյա ժամկետում, իսկ գործն ըստ էության չլուծող մյուս ակտերը՝ հրապարակվելու պահից տասնօրյա ժամկետում:
2. Ժամկետանց բողոքները թողնվում են առանց քննության, որի վերաբերյալ դատարանը կայացնում է որոշում:
(379-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 28.11.07 ՀՕ-270-Ն, լրաց. 26.12.08 ՀՕ-237-Ն)