ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՄԻՆՉԴԱՏԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԳլուխ 37 · ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ, ԿԱՐՃՈՒՄԸ ԵՎ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 259. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ
Հոդված 259. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄԸ
1. Քննիչի կողմից մեղադրյալի հետախուզում կարող է հայտարարվել ինչպես գործով նախաքննության կատարման ժամանակ, այնպես էլ քրեական գործով վարույթը կասեցնելու հետ միաժամանակ:
2. Եթե մեղադրյալի գտնվելու վայրը պարզ չէ կամ մեղադրյալը թաքնվում է քննությունից, քննիչը` իր որոշմամբ, հետախուզում կատարելը հանձնարարում է հետաքննության մարմիններին:
3. Մեղադրյալի հետախուզումը նրա գտնվելու տեղի բացահայտումն է, մեղադրյալին ձերբակալելը և վարույթն իրականացնող մարմնի տրամադրությանը հանձնելն է: Քննիչի որոշման հիման վրա, սույն օրենսգրքով սահմանված կարգով, հետախուզվող մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել խափանման միջոց: