ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մայիսի 2021 թվականի N 754-Ն
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ (ՔՎՈՏԱՆԵՐԸ) ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N 327-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Օզոնային շերտի պահպանության մասին» օրենքի 4-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, 7-րդ հոդվածի 3-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները)` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի «Օզոնային շերտը քայքայող նյութերի ներմուծման ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանելու մասին» N 327-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան
Երևան
13.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
մայիսի 13-ի N 754-Ն որոշման
ՕԶՈՆԱՅԻՆ ՇԵՐՏԸ ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՖՏՈՐԱԾԽԱԾԻՆՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ (ՔՎՈՏԱՆԵՐԸ)
1. Օզոնային շերտը քայքայող նյութերի` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանվում են ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի N 90-Ն որոշման NN 1 և 5 հավելվածներին համապատասխան խմբերի և ըստ տարիների:
2. Հիդրոֆտորածխածինների` Հայաստանի Հանրապետություն ներմուծման թույլատրելի ընդհանուր չափաքանակները (քվոտաները) սահմանվում են ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի օգոստոսի 20-ի N 1368-Ն որոշման հավելվածին համապատասխան խմբերի և ըստ տարիների:
3. Սահմանվում են օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների ներմուծման հետևյալ տարեկան ընդհանուր չափաքանակները (քվոտաները)`
Օզոնային շերտը քայքայող նյութեր
Խումբը Տարին Ներմուծման առավելագույն
տարեկան չափաքանակը
(մետրիկ տոննա/տարի)
Անվանացանկ A-ի խումբ I, II
Անվանացանկ B-ի խումբ I, II, III
Անվանացանկ C-ի խումբ II, III
Անվանացանկ E-ի խումբ I 2011 թ.-ից սկսած 0
Անվանացանկ C-ի խումբ I 2020-2021 թթ. 82,35
2022-2024 թթ. 42,31
2025-2029 թթ. 41,17
2030-2039 թթ. 3,17
2040 թ.-ից սկսած 0
Հիդրոֆտորածխածիններ
Խումբը Տարին Ներմուծման առավելագույն տարեկան
չափաքանակը (տոննա CO2
համարժեքով/տարի)
Անվանացանկ F-ի խումբ I, II, III 2020-2023 թթ. անսահմանափակ
2024 - 2028 թթ. 475,254
2029 – 2034 թթ. 427,729
2035 – 2039 թթ. 332,678
2040 – 2044 թթ. 237,627
2045 թթ.-ից սկսած 95,051
(3-րդ կետը խմբ. 19.10.23 N 1787-Ն, լրաց. 29.08.24 N 1359-Ն)
(հավելվածը խմբ. 19.10.23 N 1787-Ն, լրաց. 29.08.24 N 1359-Ն)
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Թորոսյան
13.05.2021
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2021 թվական: