Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 փետրվարի 2017 թվականի N 136-Ն

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 258-րդ, 260-րդ, 263-րդ և 406.1-ին հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 06.06.24 N 833-Ն)

1. Սահմանել երկրորդային հումքի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման կիրառության իմաստով երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արտադրության և սպառման թափոններ համարվող՝ սույն որոշման հավելվածի ցանկում ներառված ապրանքները, այդ թվում՝ արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Կ. Կարապետյան

2017 թ. փետրվարի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

փետրվարի 16-ի N 136-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ

1. Թղթի և ստվարաթղթի թափոններ

2. Գունավոր ու սև մետաղների ջարդոն և թափոններ

3. Պոլիմերային նյութերի թափոններ

4. Ապակու և ապակյա իրերի ջարդոն ու թափոններ, այդ թվում` գործածության մեջ եղած ապակյա տարաներ

5. Տեքստիլ թափոններ

6. Հանքային և սինթետիկ յուղերի թափոններ

7. Ռեսուրսը սպառած էլեկտրական մարտկոցներ

8. Էլեկտրատեխնիկան և էլեկտրոնային սարքավորումների ու դրանց մասերի ջարդոն և թափոններ

9. Շինարարական թափոններ

10. Փայտանյութի թափոններ

11. Ռետինե թափոններ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։