Հոդված 2
Հոդված 2.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 133.1-133.6-րդ հոդվածներով.
«Հոդված 133
.1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի հաղորդումը ներկայացնելը և քննարկելը
1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:
2. Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է Կանոնակարգի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայացմամբ: