Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԻ Հ.8/3 ԵՎ Հ.8/5 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՏՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 4796-Ա «09» դեկտեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՓՈՂՈՑԻ Հ.8/3 ԵՎ Հ.8/5 ՀԱՍՑԵՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՏՆԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արմենակ Ադամյանի դիմումը՝ Բագրատունյաց փողոցի հ.8/3 և հ.8/5 հասցեների և դրանց ետնամասում գտնվող 120.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Արմենակ Ադամյանին սեփականության իրավունքով ձեռք բերման նախապատվության իրավունք տրամադրելու մասին։

Երևան քաղաքի Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի ապրիլի 14-ին կայացրած և օրինական ուժի մեջ մտած ՎԴ/2930/05/22 վճռով՝ պարտավորեցվել է Երևանի քաղաքապետարանին Արմենակ Ադամյանին տրամադրել, ըստ Երևանի քաղաքապետարանին ուղղված 2022 թվականի փետրվարի 25-ի դիմումին /բանալի 2250218/ կից ներկայացված սխեմա-հատակագծի, Բագրատունյաց փողոցի հ.8/3 և հ.8/5 հասցեների և դրանց ետնամասում գտնվող հողամասի նկատմամբ Արմենակ Ադամյանի սեփականության իրավունքով ձեռք բերման նախապատվության իրավունքը ճանաչելու մասին որոշում:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հ.1023-Ն որոշմամբ հաստատված հավելվածների համաձայն՝ հողամասը գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 5-րդ գոտում:

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2023 թվականի ապրիլի 14-ին կայացրած ՎԴ/2930/05/22 վճիռը, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության հ.Ն/34305-24 և Դ-130793-24 եզրակացությունները.

1. Բագրատունյաց փողոցի հ.8/3 և հ.8/5 հասցեների և դրանց ետնամասում գտնվող 120.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ Արմենակ Ադամյանին տրամադրել հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք:

2. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի վրա։

4. Որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա.Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։