Հոդված 1
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի մայիսի 2-ի ՀՕ-220-Ն օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Մինչև սույն մասով նախատեսված հոդվածներն ուժի մեջ մտնելը Օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 220-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ներկայացված հայցադիմումները, որոնք վարույթ են ընդունվել վարչական դատարանի կողմից, շարունակում են քննվել վարչական դատարանում, իսկ 220-րդ հոդվածի 1-ին մասի հիման վրա ներկայացված հայցադիմումները քննվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 31-րդ գլխով նախատեսված կանոններով:»: