ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
04.08.1999 թ.
ք. Երևան N 300
ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ 15.04.99 Թ. «ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ, ԳԼԽԱՎՈՐ ՀԱՇՎԱՊԱՀՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԲՐՈՔԵՐՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 152 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 1996 թ. նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ապահովագրական կազմակերպությունների գործունեությունը կարգավորելու մասին» թիվ 368 որոշման և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 15.07.99 թ. «ՀՀ ֆինանսների նախարարության կանոնադրության և կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 435 որոշմամբ`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 15.04.99 թ. «Ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման աշխատանքների կանոնակարգման մասին» թիվ 152 հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
ա) հրամանի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ստեղծել «ՀՀ ֆինանսների նախարարության ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման» հանձնաժողով հետևյալ կազմով`
Գ. Արզումանյան ՀՀ ֆինանսների նախարարի
տեղակալ Հանձնաժողովի
նախագահ
Ա. Քառյան Ապահովագրական տեսչության պետ Հանձնաժողովի
նախագահի
տեղակալ
Հ. Դավթյան Իրավաբանական գլխավոր
վարչության պետ Հանձնաժողովի
անդամ
Ա. Մաթևոսյան Ապահովագրական տեսչության
կարգավորման և վերլուծության
վարչության պետ Հանձնաժողովի
անդամ
Ա. Մարտիրոսյան Ապահովագրական տեսչության
հաշվետվությունների ընդունման և
վերլուծության բաժնի պետ Հանձնաժողովի
անդամ
Ա. Հարությունյան Հաշվապահական հաշվառման և
հաշվետվությունների
մեթոդաբանության վարչության
պետ Հանձնաժողովի
անդամ
Հ. Ասլանյան Իրավաբանական գլխավոր
վարչության փաստաթղթերի
տեսչության վարչության
գլխավոր մասնագետ Հանձնաժողովի
անդամ
Ա. Հովհաննիսյան Ապահովագրական տեսչության
լիցենզավորման և վերահսկման
վարչության առաջատար
մասնագետ Հանձնաժողովի
քարտուղար».
բ) հրամանի և դրանով հաստատված «Ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման» կարգի, ինչպես նաև «Ապահովագրության մասնագետի» և «Ապահովագրական բրոքերի» որակավորման վկայականների ձևերի տեքստերում «ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն» բառերը փոխարինել «ՀՀ ֆինանսների նախարարություն» բառերով:
2. Սույն հրամանը ուժի մեջ մտնելու պահից ՀՀ տարածքում գործող բոլոր ապահովագրական ընկերությունների ղեկավարները, գլխավոր հաշվապահները և ապահովագրական բրոքերները, բացառությամբ այն անձանց, ովքեր ստացել են ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 15.04.99 թ. «Ապահովագրական ընկերությունների ղեկավարների, գլխավոր հաշվապահների և ապահովագրական բրոքերների որակավորման աշխատանքների կանոնակարգման մասին» թիվ 152 հրամանով հաստատված կարգի համաձայն որակավորման վկայագրեր, պարտավոր են երեք ամսվա ընթացքում ստանալ համապատասխան որակավորում:
Նախարար Լ. Բարխուդարյան
Գրանցված է
Հայաստանի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
16 օգոստոսի 1999 թ.
Պետական գրանցման թիվ 11899133