ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 893-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 110-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ (N 1)
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ապրանքները (24,690.33 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7.98 ԱՄՆ-ի դոլար և 688,500 դրամ, ցանկը՝ համաձայն հավելվածի, մաքսային ձևակերպումները կատարվելու են Էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2023 թվականի փետրվարի 10-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնների ընդլայնում» ծրագրի մասին» N 110-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
Երևան
18.12.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Հավելված
ՀՀ փոխվարչապետի
N 893-Ա որոշման
«ՍԻՄՈՆՅԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ՆՈՐ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿ
NN
ը/կ Անվանումը Քանակը Չափի միավորը
1. Մասնագիտական գրականություն 1 հատ
2. Մալուխ միացուցիչներով 1 հատ
3. HDMI փոխարկիչ 2 հատ
4. USB փոխարկիչ 1 հատ
5. Տեսախցիկ տեսազանգերի համար 1 հատ
6. Բարձրախոս տեսազանգերի համար 1 հատ
7. Ցանցային մալուխ միացուցիչներով 1 հատ
8. Լույսի անդրադարձիչ 12 հատ
9. Արտաքին հիշողության կրիչ չգրառված 6 հատ
10. Լարով ականջակալ 40 հատ
11. Ցանցային մալուխ միացուցիչներով 21 տուփ
12. Հիշողության կոշտ սկավառակ 4 հատ
13. Մասնագիտական գրականություն 1 հատ
14. Անլար ցանցի մոդուլ 49 հատ
15. Ֆոտոխցիկի օբյեկտիվի մաս 1 հատ
16. Ֆոտոխցիկի մարտկոց 1 հատ
17. Թվային ֆոտոխցիկ 1 հատ
18. Հիշողության կրիչ չգրառված 1 հատ
19. Ֆոտոխցիկի մարտկոց 25 հատ
20. Խոսափող տեսազանգերի համար 1 հատ
21. Մոնիտոր-համակարգիչ 3 հատ
22. HDMI ադապտեր 1 հատ
23. Մալուխ միացուցիչներով 1 հատ
24. Դյուրակիր համակարգիչ 19 հատ
25. Ցանցային ադապտեր 1 հատ
Ընդամենը՝ 24,690.33 ԱՄՆ-ի դոլար
Փոխադրման ծախսերը՝ 7.98 ԱՄՆ-ի դոլար և 688,500 դրամ:
Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ
18.12.2024
ՀԱՎԱՍՏՎԱԾ Է
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ