Անցնել բովանդակությանը

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀՇՆ 55-01-2024 «ՓԱՅՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

«11» դեկտեմբեր 2024 թ. N 25-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀՀՇՆ 55-01-2024 «ՓԱՅՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հաստատել «ՀՀՇՆ 55-01-2024 «Փայտե կոնստրուկցիաներ» շինարարական նորմերը»՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի հունիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող` տեղայնացման ենթակա մի շարք նորմատիվատեխնիկական փաստաթղթեր հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 11-Ն հրամանով հաստատված Հավելվածի 90-րդ կետը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

11.12.2024 Ե. ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի

նախագահի 2024 թվականի

դեկտեմբերի 11-ի N 25-Ն հրամանի

ՀՀՇՆ 55-01-2024 «ՓԱՅՏԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։