Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 656 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1994-11-24-ից մինչև 1996-04-30։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1996-04-30Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 1994 թ. N 537

Քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 656 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության առաջարկությանը` Եղեգնաձորի տարածաշրջանային ներքին գործերի վարչություն ստեղծելու և Եղեգնաձորի, Վայքի, Արարատի ներքին գործերի բաժիններն ու Ջերմուկ քաղաքի ներքին գործերի բաժանմունքը նրա ենթակայությանը հանձնելու մասին:

Այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համակարգում տարածաշրջանային ներքին գործերի վարչություններ ստեղծելու մասին» N 656 որոշման հավելվածում`

ա) տարածաշրջանային ներքին գործերի վարչությունների ենթակայությանը հանձնվող շրջանային (քաղաքային) ՆԳ բաժինների ցանկը լրացնել հետևյալ բառերով`

«Եղեգնաձոր Եղեգնաձորի

Վայքի

Արարատի

Ջերմուկ քաղաքի ՆԳ բաժանմունք».

բ) Սյունիքի տարածաշրջանային ներքին գործերի վարչությանը ենթակա ՆԳ շրջանային (քաղաքային) բաժինների ցանկից հանել «Եղեգնաձորի, Վայքի և Ջերմուկի» բառերը, իսկ Էջմիածնի տարածաշրջանային ներքին գործերի վարչությանը ենթակա շրջանային (քաղաքային) ՆԳ բաժինների ցանկից` «Արարատի» բառը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. ԲԱԳՐԱՏյան

Հայաստանի Հանրապետության ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐԻՉ Ս. ՄԱՆԱՍԱՐՅԱՆ

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։