Հոդված 4
Հոդված 4.
Օրենքի 20-րդ հոդվածում՝
1) վերնագրի «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով.
2) 1-ին մասի առաջին, երկրորդ և երրորդ նախադասությունների, 1.1-ին մասի երկրորդ պարբերության առաջին և երկրորդ նախադասությունների «նվիրատվությունների» բառը փոխարինել «մուծումների» բառով.
3) 1-ին մասի առաջին նախադասության «100 000-ապատիկը» բառը փոխարինել «800 000-ապատիկը» բառով.
4) 2-րդ մասի «նվիրատվություն» բառը փոխարինել «մուծում» բառով.
5) 3-րդ մասի «նվիրատվությունները» բառը փոխարինել «մուծումները» բառով.
6) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Այն բանկերը, որտեղ բացված են ժամանակավոր հատուկ հաշիվներ, եռօրյա պարբերականությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն տեղեկանք են ներկայացնում հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչ-վերստուգիչ ծառայությունն ամփոփում է այդ տվյալները, կազմում ամփոփ տեղեկանք, որը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում:»: