Անցնել բովանդակությանը

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

N 4879-Ա «16» դեկտեմբերի 2024 թ.

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.

1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:

2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:

3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:

4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը:

Տ. Ավինյան

Հավելված

Երևանի քաղաքապետի

16.12.2024թ.

հ. 4879-Ա որոշման

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հ.Հ. Դիմողը Անշարժ գույքի գտնվելու վայրը Անշարժ գույքի տեսակը Տրամադրվող հասցեն Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը Փոստային դասիչը

1 2 3 4 5 6 7

1 Սամվել Ավետիքյան Ավան 12-րդ փողոց, հ.5 բնակելի տուն Սամվել Ավետիքյանին պատկանող, Ավան 12-րդ փողոցի հ.5 հասցեում գտնվող բնակելի տանը /սեփ.վկ. հ.656/ տրամադրել հասցե՝ Ավանի 12-րդ փողոց, հ.5/1 010232DGLVMY

2 «ԷՅ ԷՄ ՓԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ԳՐՈՈՒԹ ԼԵՆԴ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդ Գ. Հովսեփյան փողոց, հ.64/8 և հ.64/10 հողամաս «ԷՅ ԷՄ ՓԻ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՍՊԸ «ԳՐՈՈՒԹ ԼԵՆԴ» ոչ հրապարակային փակ պայմանագրային ներդրումային ֆոնդին սեփականության իրավունքով պատկանող, Գ. Հովսեփյան փողոցի հ.64/8 և հ.64/10 հասցեներում գտնվող հողամասերին /վկ. հ.02082023-01-0251 և վկ.հ.04092023-01-0280/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Գ. Հովսեփյան փողոց, հ.64/8 01093BMJST5P

3 Մանվել Աճեմյան Հաղթանակ թաղամաս, 3-րդ փողոց, հ.18 հողամաս Մանվել Աճեմյանին սեփականության իրավունքով պատկանող, Հաղթանակ թաղամասի 3-րդ փողոցի հ.18 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.02022012-01-0111/ բաժանման հատակագծով առանձնացվող 230.0քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 3-րդ փողոց, հ.18/1 01073KZ6AAWH

Երևանի քաղաքապետ` Տ. Ավինյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։