Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2023 ԹՎԱԿԱՆԻ N 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 189-Ն

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԵՐԻ ԵԿԱՄՏԱՅԻՆ ԵՎ ԾԱԽՍԱՅԻՆ ՀՈԴՎԱԾՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 22.12.2023 ԹՎԱԿԱՆԻ N 161-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետերի, «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով, hաշվի առնելով ՀՀ կառավարության 14.03.2024թ. N384-Լ որոշմամբ հաստատված՝ «Բուսաբուծության աջակցության» ծրագրի շրջանակներում ՀՀ պետբյուջեից որպես դրամաշնորհ ստացված 12.042.198 ՀՀ դրամ աջակցության հանգամանքը, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-34-րդ հոդվածների.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Ապարան համայնքի 2024 թվականի վարչական բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Վարչական բյուջեի եկամուտները ավելացնել 12.042.198 հզ դրամով:

բ) Վարչական բյուջեի սոցիալական հատուկ արտոնություն ծախսային բնագավառի՝ 4729 հոդվածը 12.042.198 հզ. ՀՀ դրամով:

2. Ապարան համայնքի և ՀՈԱԿ-ների 2024 թ. նախահաշիվներում կատարել հետևյալ փոփոխությունները՝

ա) Ընդհանուր բնույթ ծախսային հաշվի 4269 հոդվածից պակասեցնել 5.000.000 ՀՀ դրամ, 4657 հոդվածից` 2.000.000 ՀՀ դրամ, 4729 հոդվածից` 3.000.000 ՀՀ դրամ:

բ) Օրենսդիր և գործադիր ծախսային հաշվի 4235 հոդվածից պակասեցնել 1.000.000 ՀՀ դրամ,4111 հոդվածից` 7.000.000 ՀՀ դրամ:

գ) Սոցիալական հատուկ արտոնություններ ծախսային հաշվի 4729 հոդվածից պակասեցնել 2.500.000 ՀՀ դրամ, 4727 հոդվածից՝ 1.800.000 ՀՀ դրամ, 4726 հոդվածից՝ 1.000.000 ՀՀ դրամ:

դ) Ջրամատակարարում և կոյուղի ծախսային հաշվի 4239 հոդվածից պակասեցնել 500.000 ՀՀ դրամ:

ե) Արագածի Լիա Տեր-Ղևոնդյանի անվան մանկապարտեզ ՀՈԱԿ բնագավառի 4637 հոդվածից պակասեցնել 2.441.200 ՀՀ դրամ:

զ) Կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ի ծախսային հաշվի 4655 հոդվածից պակասեցնել 20.000.000 ՀՀ դրամ, 4637 հոդվածից՝ 14.369.800 ՀՀ դրամ:

է) Քուչակի մարզադպրոց ՀՈԱԿ-ի ծախսային հաշվի 4637 հոդվածից պակասեցնել 1000.000 ՀՀ դրամ:

ը) Վարդանանց ասպետների անվամ մանկապարտեզ ՀՈԱԿ բնագավառի 4637 հոդվածից պակասեցնել 1.000.000 ՀՀ դրամ:

թ) Արագածի Գուսան Աշխույժի անվան արվեստի դպրոց ՀՈԱԿ բնագավառի 4637 հոդվածից պակասեցնել 1.000.000 ՀՀ դրամ:

ժ) Ապարանի թիվ 1 մանկապարտեզ ՀՈԱԿ բնագավառի 4637 հոդվածից պակասեցնել 4.000.000 ՀՀ դրամ:

ժա) Հարթավանի մանկ. ՀՈԱԿ բնագավառի 4637 հոդվածից պակասեցնել 2.000.000 ՀՀ դրամ:

3. Ապարան համայնքի և ՀՈԱԿ-ների նախահաշիվներից կատարված 69.611.000 ՀՀ դրամը ուղղել ֆոնդային բյուջեի պահուստային Ֆոնդին և այն նպատակաուղղել ճանապարհային տրանսպորտ բնագավառի 5113 հոդվածին:

4. «Ապարան համայնքի 2024 թ. բյուջեն հաստատելու մասին» Ապարան համայնքի ավագանու 22.12.2023 թվականի N 161-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների:

Ավագանի՝ (Կողմ – 11), (Դեմ-0), (Ձեռնպահ-0)

Արկադի Կարապետյան

Դավիթ Ենոքյան

Աղվան Երեմյան

Արթուր Խալաթյան

Արարատ Ավդալյան

Վահան Մակարյան

Աղաբեկ Մանուկյան

Խաչիկ Գեղամյան

Վարդան Մխիթարյան

Սևակ Սաֆարյան

Հովհաննես Սահակյան

Համայնքի ղեկավարի ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ՝ Ա. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հավելված 1

Ապարան համայնքի ավագանու

12.12.2024 թ. թիվ 189-Ն որոշման

Հավելված 2

Ապարան համայնքի ավագանու

12.12.2024 թ. թիվ 189-Ն որոշման

Հավելված 3

Ապարան համայնքի ավագանու

12.12.2024 թ. թիվ 189-Ն որոշման

Հավելված 4

Ապարան համայնքի ավագանու

12.12.2024 թ. թիվ 189-Ն որոշման

Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2024 թվական:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։