Գլուխ 5 · ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Հոդված 29
Հոդված 29.
Ֆինանսավորումը
1. Պարտադիր պետական ֆինանսավորման ենթակա են տեխնիկական կանոնակարգերի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վավերացված միջազգային համաձայնագրերով նախատեսված տարածաշրջանային և միջպետական տեխնիկական կանոնակարգերի և դրանց պահանջների կատարումն ապահովող ստանդարտների մշակումը կամ դրանց մշակման կազմակերպումը, ինչպես նաև նշված փաստաթղթերի նախագծերի փորձաքննությունը:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված աշխատանքների ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից: