Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ ՄԵՂՐՈՒ ԵՎ ԿԱՊԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

ՄԵՂՐՈՒ ԵՎ ԿԱՊԱՆԻ ՇՐՋԱՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով հանրապետության հարավային շրջաններում ստեղծված լարված իրավիճակը, նպատակ ունենալով ապահովել բնակչության անվտանգությունը, ընդառաջելով պատգամավորների Մեղրու և Կապանի շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների խնդրանքին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 15-րդ կետով, որոշում եմ.

1. Մեղրու և Կապանի շրջաններում հայտարարել արտակարգ դրություն, երեք ամիս ժամանակով` սահմանելով պարետային ժամ` ժամը 22-ից մինչև 6-ը:

2. Արտակարգ դրության պարետ, նշված շրջաններում Հայաստանի Հանրապետության նախագահի լիազոր ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Գոմեդինի Բաղդասարյանին:

3. Սույն հրամանագրի իրականացումը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև պատգամավորների Մեղրու և Կապանի շրջանային ու քաղաքային խորհուրդների գործադիր կոմիտեների վրա:

4. Սույն հրամանագիրը ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից հաստատվելուց հետո:

Հայաստանի Հանրապետության Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

Երևան

19 հունիսի 1992 թ.

ՆՀ-114

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։