Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ «ՀՀ-ՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հ Ր Ա Մ Ա Ն

27 հուլիսի 1999 թ. N 01/10

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԻՐԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ԹՈՒՅԼԱՏՐՎՈՂ ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ կառավարության 1998 թ. մայիսի 15-ի «Հայաստանի Հանրապետությունում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման մի շարք միջոցառումների մասին» N 298 որոշման 6-րդ կետի «ա» ենթակետով

Հրամայում եմ`

Հաստատել «Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման կանոններում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» հրահանգը (կցվում է):

ՀՀ պետական եկամուտների

նախարար Ս. Այվազյան

Հաստատված է

ՀՀ պետական եկամուտների

նախարարի

1999 թ. հուլիսի 27-ի N 01/10

հրամանով Համաձայնեցված է

ՀՀ ֆինանսների

նախարարության

հետ Համաձայնեցված է

ՀՀ էկոնոմիկայի

նախարարության

հետ

Համաձայնեցված է

ՀՀ կենտրոնական

բանկի հետ Համաձայնեցված է

ՀՀ արդյունաբերության և

առևտրի նախարարության հետ

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման» կանոններում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

«Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների շահագործման» կանոններում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1. Կանոնների 1.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1.2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ոլորտներում Հայաստանի Հանրապետությունում կիրառման համար թույլատրվող հսկիչ-դրամարկղային մեքենաների (այսուհետև` ՀԴՄ) պարտադիր կիրառմամբ գործունեություն իրականացնող իրավաբանական և ֆիզիկական անձինք, ինչպես նաև իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետև` տնտեսավարող սուբյեկտներ) առևտրական գործարքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամանակ դրամական հաշվարկները, բացառությամբ բանկային հաշիվների միջոցով կատարվողների, իրականացնում են ՀԴՄ-ի միջոցով:

Տնտեսավարող սուբյեկտները դրամական հաշվարկները իրականացնում են միայն սահմանված կարգով ՀՀ պետական եկամուտների նախարարության տարածքային հարկային մարմիններում (այսուհետև` հարկային մարմիններ) գրանցված և կապարակնքված ՀԴՄ-ների միջոցով»:

2. Հանել կանոնների 2.2 կետը:

3. Կանոնների 2.3 կետում`

● «նորոգվող ՀԴՄ-ի» բառերից հետո ավելացնել «նորոգման (տեխնիկական սպասարկման) աշխատանքների ավարտից անմիջապես հետո ՀԴՄ-ի» բառերը,

● կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Կենտրոնները յուրաքանչյուր եռամսյակի համար ՀՀ պետական եկամուտների նախարարության կողմից սահմանված կարգով և ժամկետներում տեղեկություններ են ներկայացնում իրենց կողմից իրականացված տեխնիկական սպասարկման և նորոգման աշխատանքների մասին»:

4. Կանոնների 3.1 կետից հանել «հսկիչ ժապավենի սկզբնամասում գրանցել տվյալ ՀԴՄ-ի հարկային մարմիններում գրանցման և գործարանային համարները, հերթական համարը, թվագրել տվյալ օրը, ամիսը, ամսաթիվը և ժամը,» բառերը:

5. Կանոնների 4.1 կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«● ՀԴՄ-ի միջոցով տպել և գումարը ստանալու պահին սպառողին տրամադրել դրամարկղային չեկ»:

6. Կանոնների 4.2 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4.2. Վաճառված ապրանքների ետ ընդունման և սխալմամբ գրանցված գումարների ձևակերպումներ:

4.2.1. Տնտեսավարող սուբյեկտները դրամական հաշվարկների կատարման ընթացքում գնորդի կողմից վճարման ենթակա գումարների գրանցման պահին, մինչև գնման չեկի փակումը, սխալմամբ մուտքագրված գումարները կամ ապրանքի գնումից գնորդի հրաժարվելու դեպքում այդ գումարները ՀԴՄ-ի միջոցով չեղյալ են համարում: Չեղյալ համարված գումարը չի ներառվում հասույթի գումարի մեջ:

4.2.2. ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում գնորդի կողմից գնված ապրանքների ետ ընդունման ժամանակ տնտեսավարող սուբյեկտները վերադարձի ձևակերպման պահին, գնման չեկի հիման վրա կազմում են վաճառված ապրանքների ետ ընդունման ակտ (հավելված N 7):

4.2.3. Գնորդի կողմից գնված ապրանքների ետ ընդունման ակտի հիման վրա ՀԴՄ-ի միջոցով տպվում է վերադարձի չեկ, որը պարունակում է ՀԴՄ-ի գրանցման և գործարանային համարները, հարկ վճարողի հաշվառման համարը, ապրանքների ետ ընդունման գինը, ամսաթիվը, ժամը, ինչպես նաև «վերադարձ» նշագրումը:

Այն դեպքում, երբ վաճառված ապրանքները ետ են ընդունվում օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրս բերումից հետո, լրացվում է վաճառված ապրանքների ետ ընդունման ակտը, տվյալ դեպքում վերադարձի չեկ չի տպվում:

4.2.4. Եթե ետ է ընդունվում գնման չեկով գնված ապրանքների մի մասը, ապա վերադարձի չեկը տպվում է ետ ընդունվող ապրանքների գումարի չափով: Տնտեսավարող սուբյեկտի մոտ պահպանվում է գնման չեկի պատճենը: Գնման չեկի բնօրինակի և պատճենի վրա ետ ընդունված ապրանքների գումարների դիմաց կարմիր գույնով կատարվում է «վերադարձված է» նշագրումը:

4.2.5. Դրամական հաշվարկների կատարման ընթացքում սխալմամբ մուտքագրված գումարների գրանցման դեպքում, եթե սխալը հայտնաբերվել է գնման չեկի փակումից հետո մինչև օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրս բերումը, ապա սխալ գրանցումից անմիջապես հետո սխալ գումարով տպված չեկի հիման վրա լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը (հավելված N 8) և ՀԴՄ-ի միջոցով կատարվում է վերադարձ` տպելով վերադարձի չեկ:

Այն դեպքում, երբ սխալը հայտնաբերվել է օրվա (հերթափոխի) հաշվետվության դուրս բերումից հետո, լրացվում է սխալմամբ գրանցված գումարների ակտը, տվյալ դեպքում վերադարձի չեկ չի տպվում:

4.2.6. Ետ ընդունված ապրանքների գնման, սխալմամբ գրանցված գումարների և վերադարձի չեկերը ու լրացված ակտերի մեկական օրինակները պահպանվում են տնտեսավարող սուբյեկտների մոտ տպման (լրացման) օրվանից սկսած 3 տարվա ընթացքում:

4.2.7. Տնտեսավարող սուբյեկտները, յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո մինչև հաջորդ ամսվա 25-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմնին յուրաքանչյուր ՀԴՄ-ի համար ներկայացնում են տվյալ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարումների, վերադարձերի և սխալմամբ գրանցված գումարների մասին տեղեկանք (հավելված N 9):

4.2.8. Վաճառված ապրանքների ետ ընդունման և սխալմամբ գրանցված գումարների ակտերում նշված գումարները չեն ներառվում տնտեսավարող սուբյեկտի իրացման շրջանառության մեջ, իսկ արդեն ներառված գումարների չափով կատարվում է ճշգրտում (կարմիր ստոռնոյով): Չեղյալ համարման, վերադարձի և սխալմամբ գրանցված գումարները ներառվում են տնտեսավարող սուբյեկտի իրացումից հասույթի ընդհանուր գումարի մեջ, եթե`

● բացակայում է համապատասխան ակտը, կամ ակտի տվյալներից որևէ մեկը,

● հարկային տեսչության մարմնին չի ներկայացվել կատարված չեղյալ համարումների, վերադարձերի և սխալմամբ գրանցված գումարների մասին տեղեկանքը (հավելված N 9),

● չեղյալ համարման, վերադարձի, սխալմամբ գրանցված տվյալ գումարը չի ներառվել հարկային մարմնին ներկայացված տեղեկանքում»:

7. Կանոնների 5.2 կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օրվա (հերթափոխի) ավարտից հետո կանխիկ դրամը սահմանված կարգով մուտքի օրդերի հիման վրա մուտքագրվում է տնտեսավարող սուբյեկտի դրամարկղ»:

8. Կանոններում և կանոնների N 1, 5 և 6 հավելվածներում «զրոյացում» բառերը փոխարինել «չեղյալ համարում» բառերով:

9. Հանել կանոնների N 2 հավելվածը:

10. Կանոնները լրացնել N 7, N 8 և N 9 հավելվածներով (կցվում են):

Հավելված N 7

Ա Կ Տ N

ՎԱՃԱՌՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՏ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Վաճառող

1. Անվանումը 1 __________________

2. ՀՎՀՀ

3. Հասցե _____________

Գնորդ 2

1. Անվանումը 1 __________________

2. ՀՎՀՀ

3. Հասցե _____________

Վաճառքը ձևակերպող ՀԴՄ-ի`

Գործարանային համարը

Հարկային մարմիններում գրանցման համարը

Ապրանքի վերադարձի (չփոխարինելու) պատճառը _______________________

Ետ ընդունված ապրանքների

N 3 Անվանումը Քանակը Միավորի գինը Գումարը

թվերով տառերով թվերով տառերով թվերով տառերով

1

2

Ընդամենը

Ետ ընդունված ապրանքների գնման չեկի համարը

Տպման ամսաթիվը և ժամը

Ձևակերպված վերադարձի չեկի համարը

Տպման ամսաթիվը և ժամը

Վաճառող

Գնորդ

Ղեկավար (անհատ ձեռներեց) ________________

(ստորագրություն) ________________

(ստորագրություն)

Գլխ. հաշվապահ ________________

(ստորագրություն)

____ ____________ թ.

___________________________________

1 - Եթե սուբյեկտը անհատ ձեռներեց է, լրացվում է նրա անունը և ազգանունը

2 - Եթե գնորդը քաղաքացի է, ապա բաժինը չի լրացվում

3 - Տողերի քանակը` ըստ ապրանքների տեսակների

Հավելված N 8

Ա Կ Տ N

ՍԽԱԼՄԱՄԲ ԳՐԱՆՑՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ

Տնտեսավարող սուբյեկտ

Անվանումը * ___________________

ՀՎՀՀ

Հասցե ___________________

Օգտագործվող ՀԴՄ-ի`

Գործարանային համարը

Հարկային մարմիններում գրանցման համարը

Սխալ գումարով տպված չեկի`

Համարը

Տպման ամսաթիվը և ժամը

Սխալմամբ գրանցված գումարը

թվերով

տառերով

Ձևակերպված վերադարձի չեկի`

Համարը

Տպման ամսաթիվը և ժամը

Տնտեսավարող սուբյեկտի

Ղեկավար (անհատ ձեռներեց) ________________

ստորագրություն)

Գլխ. հաշվապահ ________________

(ստորագրություն)

____________ թ.

___________________________________________________

* Եթե վաճառողը անհատ ձեռներեց է, լրացվում է նրա անունը և ազգանունը

Հավելված N 9

ՀՀ պետական եկամուտների նախարարության

__________ տարածքային հարկային

տեսչություն Փաստաթղթի հերթական համարը

N ___________________________

(լրացվում է հարկային մարմնի կողմից)

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

թ. ________ ամսվա ընթացքում կատարված չեղյալ համարումների, վերադարձերի ԵՎ սխալմամբ գրանցված գումարների մասին

ՀԴՄ օգտագործող տնտեսավարող սուբյեկտի տվյալները

Անվանումը*

Հարկ Վճարողի Հաշվառման Համարը (ՀՎՀՀ)

Հասցե

Հեռախոս

Օգտագործվող ՀԴՄ-ի տվյալները

Գործարանային համարը

Հարկային մարմնում գրանցման համարը

Չեղյալ համարումների

քանակը ընդհանուր գումարը

Կատարված վերադարձերի

քանակը ընդհանուր գումարը

Սխալմամբ գրանցված

դեպքերի քանակը ընդհանուր գումարը

Տնտեսավարող սուբյեկտի

Ղեկավար (անհատ ձեռներեց) ________________

ստորագրություն)

Գլխ. հաշվապահ ________________

(ստորագրություն)

____________ թ.

___________________________________________________

* Եթե վաճառողը անհատ ձեռներեց է, լրացվում է նրա անունը և ազգանունը

Գրանցված է

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

31 օգոստոսի 1999 թ.

Պետական գրանցման թիվ 12499141

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։